Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
18/12/2024 13:06
Կիսվել

0.5% տոկոսադրույք՝ շինարարական,  արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար

Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման և վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում:

2006թ.-ին հիմնադրված ընկերությունը Հայաստանում տեխնիկայի ամենախոշոր ներկրողներից մեկն է և տեղական շուկայում ներկայանում է  լայն տեսականիով։

Ակբա Լիզինգի և «Մետատեկ» ընկերության համագործակցության արդյունքում ընկերության ներկայացրած տեխնիկաները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով ՝ տարեկան փաստացի 0.5% տոկոսադրույքով։

«Ակբա Լիզինգն ու «Մետատեկ» ընկերությունը միասին համագործակցում են երկար տարիներ և այսօր այդ համագործակցությունը նոր շունչ է ստանում։ Շինարարության, արտադրության, ինչպես նաև պահեստային տնտեսությունների ոլորտում գործող տնտեսվարողներին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ֆինանսավորման լավագույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 0.5% տոկոսադրույքից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ  համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

««Մետատեկ» ընկերությունը գործում է ավելի քան 15 տարի և այս տարիների ընթացքում իրագործել ենք բազմաթիվ նախագծեր՝ Հայաստան բերելով միջազգային փորձն ու որակը։ Մենք առաջարկում ենք խորհրդատվություն և նախագծում, ժամանակակից լուծումներ, ինչպես նաև ցանկացած տեխնիկա և սարքավորումներ՝ պահեստային տնտեսությունների վերջնական շահագործման համար: «Մետատեկ» ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի շնորհիվ հնարավոր է ընկերության տեսականին ձեռք բերել ֆինանսական լավագույն պայմաններով: Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ստեղծում ենք է՛լ ավելի նպաստավոր պայմաններ հայ գործարարների համար՝ օպտիմիզացնելու և ավտոմոտացնելու իրենց պահեստային տնտեսությունները, ինչպես նաև նվազեցնելու իրենց աշխատակիցների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- նշել է «Մետատեկ» ընկերության վաճառքի տնօրեն Արա Գրիգորյանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88