Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ռուսաստանի մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ աճել է
24/12/2024 20:22
Կիսվել

Ռուսաստանի մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ աճել է

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինն ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 10.7%: Դա կազմում է գրեթե 2.3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5%-ով:

Ռուսաստանն այս պահին Վրաստանի արտաքին առևտրի վիճակագրությամբ երկրորդն է՝ Թուրքիայից և ԱՄՆ-ից հետո: Արտահանում (ներառյալ վերաարտահանումը) կազմել է 633.9 միլիոն դոլար՝ 4.8% աճով: Ներմուծումը կազմել է 1 միլիարդ 635.5 միլիոն դոլար՝ 2.9% աճով:

Ռուսաստան մատակարարվող վրացական ապրանքների ցանկում առաջին տեղում գինին է (176.3 միլիոն դոլար)՝ 11.9% աճով: Հաջորդում են այլ ալկոհոլային խմիչքները (144.6 միլիոն դոլար՝ +144%), հանքային ջրերը (72.4 միլիոն դոլար՝ +25.6%), լիմոնադը (57.1 միլիոն դոլար՝ -2.5%), մրգերն ու հատապտուղները (32.2 միլիոն դոլար՝ +14.2%):

Ռուսաստանից մատակարարումների վիճակագրության առաջատարը նավթամթերքն է (438.2 միլիոն դոլար՝ -8.2%), գազը (122.1 միլիոն դոլար՝ +28.9%): Հաջորդում են պողպատը, ցորենը, կոքսը և կիսակոքսը:

Ընդհանուր առմամբ, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 21.1 միլիարդ դոլար՝ 6.6% աճով:

Ներմուծման ծավալները տասն ամիսների ընթացքում գերազանցել են 15.1 միլիարդ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 6.1%-ով: Արտահանումն աճել է 7.9%-ով և կազմել 6 միլիարդ դոլար:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11