DEUTSCHE BANK-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃՈՎ
Գերմանական խոշորագույն բանկերից մեկը՝ Deutsche Bank-ը, ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթն աճել է 18%-ով և կազմել 1,66 մլրդ եվրո: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 1,71 եվրո:
Միևնույն ժամանակ, Deutsche Bank-ի եռամսյակային հասույթն աճել է 2%-ով և կազմել 9,4 մլրդ ԱՄՆ դոլար:
Գերմնական Deutsche Bank-ը հիմնադրվել 1870 թվականին: Բանկը գործունեություն է ծավալում աշխարհի 72 երկրում: