ԿԱՅԱՑԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Կայացած քննարկումների և մտքերի փոխանակման արդյունքում ներկայացված թեկնածուներից ընտրվել են հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի անդամները: Այնուհետև քննարկվել են խորհրդի գործունեությանն առնչվող ընթացիկ այլ հարցեր: