Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 140 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
30/04/2013 18:25
Կիսվել

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 140 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

2013 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել են 1631,4 մլն ԱՄՆ դոլար: Պահուստների մեծ մասը՝ 1629,5 մլն ԱՄՆ դոլարը, կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները:  

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, մեր երկրի համախառն միջազգային պահուստները նվազել են 140,2 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ՝ 168 մլն ԱՄՆ դոլարով:

Նշենք, որ 2012 թվականին ՀՀ միջազգային պահուստները նվազել էին շուրջ 133.1 մլն ԱՄՆ դոլարով, որի հիմնական գործոններն էին եղել արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերը, ՀՀ ներբանկային շուկայում ԱՄՆ դոլարի զուտ վաճառքը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկում առևտրային բանկերի՝ արտարժույթով թղթակցային հաշիվների մնացորդների նվազումը:

2013 թվականի փետրվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1771.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2012 թվականի վերջի դրությամբ՝ 1799.4 մլն ԱՄՆ դոլար:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34