
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 30/04/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 30-ին, բորսայում կայացել է 1900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 10 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 11450000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.77%, փակմանը` 8.86%, առավելագույնը` 8.86%, նվազագույնը` 8.77%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.8081%: