Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Կինոմեքենաներ. Որոնք են ֆիլմերում նկարահանված 5 ամենաթանկ ավտոմեքենաները
09/01/2025 18:49
Կիսվել

Կինոմեքենաներ. Որոնք են ֆիլմերում նկարահանված 5 ամենաթանկ ավտոմեքենաները

Այս ավտոմեքենաները մի հարստություն արժեն, քանի որ նրանք բոլորը նկարահանվել են կուլտային ֆիլմերում: Ներկայացնում ենք այդպիսի մեքենաների հնգյակը:

1954 Ferrari 375 MM Berlinetta

375 MM-ը մշակվել է Ferrari-ի կողմից 1956 թվականին Mille Miglia մրցարշավին մասնակցելու համար (այստեղից էլ նրա սկզբնատառերը): Առաջին հինգ մեքենաներից չորսը արտադրվել են 340 MM-ի ներքո, որոնք հետագայում ստացել են ավելի հզոր շարժիչներ և նոր թափքեր՝ նախագծված Pininfarina-ի կողմից:

Արտադրված 26 մեքենաներն աշխատում էին V12 շարժիչներով, որոնցից մի քանիսը կառուցված էին հատուկ մրցարշավների համար: Այնուամենայնիվ, դրանց մեծ մասը դեռ մշակված էր հանրային ճանապարհների համար:

Ի դեպ, այս Ferrari-ն ցանկում ներառված միակ մեքենան է, որը ցուցադրվել է մի ֆիլմում, որը մեքենաների մասին չէ: Այն հայտնվել է 1956-ին էկրան բարձրացած իտալական «La fortuna di essere donna» կատակերգությունում՝ Սոֆի Լորենի մասնակցությամբ: 2010 թվականին RM աճուրդում վաճառվել է 4.62 միլիոն դոլարով:

1959 Ferrari 250 GT LWB Berlinetta

250 սերիան օգնել է Ferrari-ին փայլել մրցարշավներում 1950-ական և 1960-ական թվականներին: Բոլոր 250-ականներից GTO-ն ամենապահանջվածն է, սակայն նրա նախորդը՝ GT LWB Berlinetta-ն ոչնչով հետ չի մնում:

Միայն 77 օրինակ է արտադրվել 1955-1959 թվականներին և ստացել «Tour de France» մականունը՝ ըստ այդ ժամանակաշրջանի հայտնի ավտոմրցարշավի: Ferrari 250 GT LWB Berlinetta-ն աշխատում էր 3 լիտր ծավալով Colombo V12 շարժիչով, որն արտադրում էր մինչև 240 ձիաուժ: Մեքենան հաղթել է բազմաթիվ մրցարշավներում ամբողջ աշխարհում, ներառյալ վերոնշյալը (1956, 1957 և 1958 թվականներին):

Ավտոմոբիլային այս լեգենդներից մեկը ձեռք է բերել Walt Disney Studios-ը 1960-ականների սկզբին: Մեքենան նկարահանվել է 1966 թվականին նկարահանված «Volkswagen Beetle» ֆիլմում: Այնուհետև այս հայտնի մեքենան մի քանի անգամ սեփականատերեր է փոխել, իսկ 2012 թվականին աճուրդում վաճառվել է 6.71 միլիոն դոլարով:

1965 Shelby Cobra Daytona Coupe

Քերոլ Շելբին Ford GT40-ով Le Mans-ում Ferrari-ի «հետույքին հարվածելուց» առաջ ցանկանում էր Le Mans GT դասում իր Cobra-ով վերջ տալ Ferrari 250 GTO-ի գերակայությանը: Այնուամենայնիվ, ստանդարտ Cobra-ն նախատեսված չէր բարձր արագությունների համար, ուստի Շելբին և իր թիմը, ի վերջո, պարզապես նախագծեցին նորը:

Ռեգո Ինշուրանս

Թարմացված Cobra-ն հայտնի դարձավ որպես Daytona Coupe և մեծ հաջողություններ ունեցավ բազմաթիվ ավտոմրցարշավներում: Այս մոդելը 1964 թվականին նկարահանվել է «Կարմիր գիծ 7000» կուլտային ֆիլմում: Ժամանակին պատկանել է հայտնի ամերիկացի մրցարշավորդ Բոբ Բոնդուրանտին, իսկ 2009 թվականին Mecum աճուրդում 7.25 միլիոն դոլարով:

1967 Ford GT40

1960-ականների սկզբին Ford-ը սկսեց ավտոսպորտի իր ամենահավակնոտ նախագիծը՝ նպատակ ունենալով վերջ տալ իտալական ավտոարտադրողի հեգեմոնիային: Քերոլ Շելբիի օգնությամբ Ֆորդին հաջողվեց հաղթել Ferrari-ին 1966 թվականի մրցարշավում։ Թարմացված GT40-ը կրկնեց իր 1967 թվականի արդյունքները, այնուհետև ևս երկու հաղթանակ տարավ հեղինակավոր Լե Ման մրցարշավում:

1971-ին այս ավտոմեքենան նկարահանվել է «Լե Ման» ֆիլմում, ապա դարձել աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ Ford-ը՝ 2012-ին աճուրդում վաճառվելով 11 միլիոն դոլարով:

1970 Porsche 917K

Ամեն ինչ սկսվեց 1968 թվականի ամռանը։ Ընդամենը տասը ամսում Porsche-ն ստեղծեց ոչ թե մեկ, այլ 25 նոր 917: Առաջին 917-ը հեռու էր կատարյալ լինելուց, բայց Ջոն Վայերի մոդիֆիկացիաների օգնությամբ այն դարձավ անգերազանցելի՝ երկու անգամ հաղթելով Լե Մանում:

Այս մոդելը ևս նկարահանվել է «Լե Ման» ֆիլմում: Այն բանից հետո, երբ մեքենան դուրս եկավ մրցարշավից, մի քանի սեփականատեր փոխեց: Իսկ 2001 թվականին այն դարձավ ամենաթանկ կինոմեքենան, որը երբևէ վաճառվել է աճուրդում. հարուստ կոլեկցիոները վճարել է ավելի քան 11 միլիոն դոլար՝ այն ունենալու արտոնության համար: Հայտնի Porsche-ն աճուրդ վերադարձավ 2021 թվականին: Ամենաբարձր առաջարկն այն ժամանակ հասել է 15 միլիոն դոլարի: Սակայն մեքենան այդպես էլ չվաճառվեց:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84