Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 72.53-4.93 WTI - 69.35-4.24
COMEX:  GOLD - 3988.20-1.88 SILVER - 58.05-6.40
COMEX:  PLATINUM - 1572.10-3.92
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.10 EUR/GBP - 1.1366+0.01
FOREX:  EUR/USD - 1.1366+0.01 GBP/USD - 1.3177-0.14
STOCKS RUS:  RTSI - 945.17-4.16
STOCKS US: DOW JONES - 51848.90+0.35 NASDAQ - 25476.64-0.43
STOCKS US: S&P 500 - 7358.22-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 72366.34+4.61 TOPIX - 4016.47+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 23076.91-1.43 SSEC - 4120.28+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 10461.63+0.31 CAC40 - 8385.49+0.54
STOCKS EUR:  DAX - 24740.36-0.62
25/06/2026  CBA:  USD - 368.26+0.33 GBP - 484.89+0.84
25/06/2026  CBA:  EURO - 417.75+0.52
25/06/2026  CBA:  GOLD - 47649-1271 SILVER - 717.49-18.17
2024-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 0․3%-ով
10/01/2025 15:20
Կիսվել

2024-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 0․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0․3%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ աճել է 1․5%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 2%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-դեկտեմբերի համեմատ աճել են 5.4%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 1.4%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 0.1%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի տոսի համեմատ նվազել են 1.8%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 1.3%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 8.4%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 0.2%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 0․4%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 5․8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 2․9%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 1․1%-ով։

Սննդամթերքի գներ:2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և  ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.6-3.4%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.3%-ով:

2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի՝ 4.0%, տավարի մսի՝ 1.6% գնանկում, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3% և 0.2% գնաճ:
Մակարոնեղենի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 5.1%-ով, բրնձինը՝ 1.3%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.9% և 0.3% գնաճ: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ պանրի գինը նվազել է 4.4%-ով, թարմ կաթինը՝ 0.8%-ով, կաթնաշոռինը՝ 0.2%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է՝ համապատասխանաբար 0.3%, 2.3%, 0.3% գնաճ:

Ձվի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գառան մսի՝ 4.7%, «Իշխան» ձկնատեսակինը՝ 7.1%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%, 1.2% գնաճ: Թեյի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.3%-ով, շոկոլադինը՝ 6.6%-ով, կարագինը՝ 9.1%-ով, սուրճինը՝ 16.2%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.6%, 1.3%, 5.5%, 1.3%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ աճել է 10.6%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 6.7%-ով:

Միաժամանակ, 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ մարգարինի գինը նվազել է 9.2%-ով, պահածոյացված կաթինը՝ 4.5%-ով, թռչնամսինը՝ 3.7%-ով, հրուշակեղենինը՝ 2.1%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%, 0.1%, 0.3%-ով: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոսպի ՝ 2.8%, լոբու՝ 2.8%, ալյուրի՝ 5.2% գնաճ, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 1.0%, 0.1%, 0.3% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.2%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 0.7% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 9.7%, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 12.2% գնաճ: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ`2.4% գնաճ:

2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 8.42%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին նպաստել են 0.74 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային  ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.8%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.0%-ով, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2%-ով:

2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.5% և 0.3% գնանկում: 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 6.0% և 9.4% գնանկում: 2024թ. հունվար-դեկտեմբերին 2023թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են՝ համապատասխանաբար 14.8% և 1.7%-ով:

2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 3.9% գնանկում, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ՝ 44.9% գնաճ, ընդ որում, 2024թ. դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 210.7 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ սակագներն աճել են 2.5%-ով, իսկ 2024թ. նոյեմբերի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ:

2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.3-0.1%-ով, իսկ մայրաքաղաքում արձանագրվել է 0.1% գնաճ:

Արտարժույթի շուկա: : 2024թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.0% և 1.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.6% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.5% հավելաճ: 2024թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396.5 դրամ (2023թ. դեկտմբերին այն կազմել է 404.5 դրամ):

25/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.26
+0.33
Եվրո (EUR)
417.75
+0.52
Ռուբլի (RUR)
4.8654
-0.0508
Լարի (GEL)
139.06
+0.03
47649
-1271
Արծաթ
717.49
-18.17