ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2013 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում տնտեսական աճը կազմել է 1,7%: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունն աճել էր 6,7%-ով:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 2,9%-ով, փետրվարին՝ 2,1%-ով, իսկ մարտին` 0,2%-ով:
2012 թվականին Վրաստանում գրանցվել էր 6,1% տնտեսական աճ:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` 2013 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5%-ով: