Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր
Ucom-ը տեղեկացնում է կարևոր ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին։ Հավաստագիրը վերաբերում է բարեվարքության կանոններին և ընկերությունում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումներին։
Մասնավորապես, ISO 37001-ը պահանջներ է սահմանում կոռուպցիայի և կաշառակերության հակազդման կառավարման համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման, շարունակական բարելավման և կատարելագործման համար: Այս հավաստագիրը դեռ նոր է հայկական շուկայի համար, և Ucom-ը դարձել է առաջին ընկերություններից մեկը, որ ներդրել է այս բարձր ստանդարտն իր ընթացակարգերում։
Վերոնշյալ համակարգը օգնում է կազմակերպությանը կանխարգելել, հայտնաբերել և արագ արձագանքել կաշառակերության դեպքերին:
«Երբ մենք Ucom-ում խոսում ենք հաճախորդամետության մասին, միշտ մտքում պահում ենք, որ ծառայությունների լավագույն որակը հնարավոր է ապահովել միայն առողջ և ազնիվ մրցակցության պայմաններում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բացառել կաշառակերության հնարավոր դեպքերը և խրախուսել աշխատանքի թափանցիկությունը։ Մենք ունենք զարգացման շատ լուրջ ծրագրեր ու քրտնաջան աշխատելու պատրաստակամություն և մտադիր ենք մեր բաժանորդներին ապահովել հնարավոր լավագույն ծառայություններով՝ միաժամանակ պահպանելով բարեվարքության լավագույն ստանդարտները և համապատասխան ընթացակարգերը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ստանդարտով նախատեսվող ընթացակարգերն ու համակարգը կոչված են բացառել կազմակերպության կողմից կաշառքների տրամադրումը, նաև ընկերության անունից գործող անձանց ու կազմակերպությունների կողմից կաշառքների տրամադրումը, ինչպես նաև կաշառքների ընդունումը՝ այդ թվում ուղղակի և անուղղակի կաշառքների, օրինակ՝ երրորդ անձի միջոցով կաշառք առաջարկելն ու ընդունելը։
Հավաստագիրը տրամադրվել է Quay Audit UK Ltd-ն բրիտանական ընկերության կողմից, որը ստանդարտների և հավաստագրման ոլորտում աշխատում է 1995 թվականից: