ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանում իրականացվել են 38,7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով շինարարական աշխատանքներ: Ինչպես ցույց է տալիս պաշտոնական վիճակագրութունը` մեր երկրի շինարարության ոլորտի համար շարունակում է բնութագրական մնալ կենտրոնացվածության բարձր ցուցանիշը:
Հաշվետու ամիսներին Հայաստանում իրականացված շինարարության տարեկան համախառն ծավալի ավելի քան 51%-ը բաժին է ընկել Երևանին: Միևնույն ժամանակ, շինարարությամբ փոքր-ինչ առանձնացել են Կոտայքի մարզը, որին բաժին է ընկել շինարարության հանրապետական ծավալների 12%-ը, և Տավուշի մարզը (10%):
Նշենք նաև, որ շինարարության համախառն ծավալի 34.7%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը: Շինարարության ծավալի 8.9%-ը բաժին է ընկել տրանսպորտի ոլորտին: