INTEL-Ը ՍՏԵՂԾԵԼ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ
Intel ընկերության մասնագետները ստեղծել են այնպիսի լուսարձակներ, որոնք գիշերային անձրևոտ ճանապարհը կլուսավորեն առանց անձրևի կաթիլների: Այսինքն, անձրևի ժամանակ մեքենայի լուսարձակները ամբողջովին անտեսանելի կդարձնեն կաթիլները:
Այս նորամուծությունն իրենից ներկայացնում է ճանապարհը լուսավորող թվային պրոեկտոր, ինչպես նաև միկրոլազերային ճառագայթով օժտված տեսախցիկ, որը կկանխագուշակի անձրևի կաթիլների ուղղվածությունը: Դրա շնորհիվ պրոեկտորը մեկ վայրկյանի ընթացքում մի քանի տասնյակ անգամ կփոխի լուսավորության ձևը` կանխելով լուսային ճառագայթի «ընկնումը» անձևի կաթիլի վրա:
Նման համակարգերը մոտ ապագայում կտեղադրվեն առաջատար ավտոարտադրողների մեքենաների վրա: Նորամուծությունով հետաքրքրվել են Toyota և Mercedes-Benz ընկերությունները, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել ֆինանսավորել ծրագրի մի մասը: