Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2024թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․6 մլրդ դոլար է (+1,362.6 մլն դոլար)
15/01/2025 16:58
Կիսվել

2024թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․6 մլրդ դոլար է (+1,362.6 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,960,555.9 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 449,651․4 մլն դրամով կամ 9․97%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 81,256․3 մլն դրամով կամ 3․2%-ով և կազմել 2,485,169.7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,289,825.7 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 195,344.0 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 27․3%-ով կամ 530․907․6 մլն դրամով և կազմել 2,475,386.2 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,250,081.1 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 217,247.0 և ներքին երաշխիքներ՝ 8,058.1 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի նոյեմբերի 30-ի 394.64 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի նոյեմբերի 30-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12․6 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել է 6․3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6․27 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի նոյեմբերի վերջի 11․2 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 12․2%-ով կամ 1,362․6 մլն դոլարով։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2