ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՊՐՈՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏՎԻ 8,7%-ՈՎ
Եվրահանձնաժողովի վերջին պաշտոնական կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում Կիպրոսի ՀՆԱ-ն կկրճատվի 8,7%-ով, իսկ 2014 թվականին` 3,9%-ով:
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Կիպրոսի տնտեսությունը գրանցել էր 2,4% անկում:
Միևնույն ժամանակ, փորձագետները կանխատեսում են, որ երկրում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա արդյունքներով կաճի մինչև 15,5%, իսկ 2014 թվականին՝ մինչև 16,9%:
Եվրահանձնաժողովի կանխատեսման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով Կիպրոսում կգրանցվի 1% գնաճ, իսկ 2014 թվականին` 1,2%: