Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԴՈՒԲԱՅԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
06/05/2013 22:10
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԴՈՒԲԱՅԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը և մոտ 10 հայկական մասնավոր ընկերություն մասնակցել են Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013):

ՀՀ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սաիդ ալ-Մանսուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, հայկական արտադրատեսակների՝ ԱՄԷ արտահանման ծավալների մեծացման հնարավորությունները:

Համաժողովին զուգահեռ բացվել է նաեւ ցուցահանդես: Հայկական տաղավարում ներկայացվել են արտահանման ներուժ ունեցող հայկական ընկերությունների արտադրատեսակները: Տեղի է ունեցել նաև Հայաստանին նվիրված շնորհանդես, որին ներկա է եղել ԱՄԷ զարգացման եւ միջազգային համագործակցության փոխնախարար Աբդալլահ ալ-Սալեհին: Շնորհանդեսից հետո փոխնախարար ալ-Սալեհին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ այցելել է հայկական տաղավար:

Նշյալ միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ գործարար հանդիպումներ, եւ ձեռք են բերվել համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ հայկական եւ օտարերկրյա մասնավոր ընկերությունների միջեւ:

Դեսպան Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել նաեւ համաժողովին մասնակցելու նպատակով Դուբայ ժամանած Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Նշենք, որ Դուբայի Ամենամյա ներդրումային համաժողովը տեղի է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հովանավորությամբ: Համաժողովին մասնակցել է 80 երկիր եւ հետեւյալ ոլորտները ներկայացնող 220 ներդրումային ընկերություն՝ գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, արդյունաբերություն, էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, բանկային եւ ֆինանսական ապահովագրություն, զբոսաշրջություն, հեռահաղորդակցություն, շինարարություն, անշարժ գույքի առք եւ վաճառք, հանքարդյունաբերություն, իրավաբանական խորհրդատվություն եւ այլն:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29