Google-ի որոնումների մասնաբաժինը աշխարհում նվազել է
Ամերիկյան Google որոնողական համակարգի մասնաբաժինը ամբողջ աշխարհում նվազել է ինը տարվա ընթացքում առաջին անգամ՝ մինչև 89.7%:
Google-ի գլոբալ որոնման մասնաբաժինը 2015 թվականից ի վեր առաջին անգամ ընկավ՝ 2024 թվականի վերջին ամիսներին իջնելով 90%-ից:
Այսպես, 2024 թվականի հոկտեմբերին Google-ի որոնման մասնաբաժինը նվազել է մինչև 89.34%, նոյեմբերին՝ 89.99%, իսկ դեկտեմբերին՝ 89.73%: Մինչ այդ Google որոնողական համակարգը համաշխարհային առաջատարն էր գրեթե ինը տարի՝ ավելի քան 90%-ով:
Google-ի կորցրած որոնման թրաֆիկը աստիճանաբար վերաբաշխվում է Bing-ի, Yandex-ի և Yahoo-ի միջև:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։