Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ուկրաինան բանկային գաղտնիքի բացահայտման մասին օրինագիծ է մշակում
17/01/2025 12:37
Կիսվել

Ուկրաինան բանկային գաղտնիքի բացահայտման մասին օրինագիծ է մշակում

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկրի Ազգային բանկի հետ համատեղ սկսել է աշխատել օրինագծի վրա, որը թույլ կտա բացահայտել բանկային գաղտնիքը: Այս մասին հայտնում է ուկրաինական «Strana» հրատարակությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրին:

Նշվում է, որ գաղտնիության բացահայտման ռեժիմը և ձևաչափը, թե ինչ ձևով և ընթացակարգով հարկային և լիազորված այլ մարմինները կկարողանան ստանալ հաշվում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տվյալներ, դեռևս պարզ չէ: Միաժամանակ բանկային հանրությունը կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ փաստաթուղթն արագ կընդունվի Ռադայի կողմից և կստորագրվի Վլադիմիր Զելենսկու կողմից:

«Մենք տեսնում ենք հստակ ազդանշաններ Ազգային բանկից և իշխանությունների կողմից՝ ընդհանուր առմամբ բնակչության և բիզնեսի միջոցների նկատմամբ վերահսկողության ուժեղացման վերաբերյալ, այդ թվում՝ հարկերի միջոցով բյուջեն լցնելու նպատակներով: Ֆինանսական մոնիթորինգը միայն ավելանում է, ինչի ապացույցն է փետրվարի 1-ից 27 բանկերի և երկու ֆինանսական ընկերությունների կողմից ամսական 50-150 հազար գրիվնայի (1.19 հազար դոլար – 3.56 հազար դոլար) սահմանաչափ մտցնելու մասին համապատասխան հուշագիրը», – ասել է ուկրաինական բանկերից մեկի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, հուշագիրը կստորագրեն բոլոր խոշոր բանկերը և բազմաթիվ ֆինանսական ընկերությունները, «քանի որ կարգավորիչը ճնշում է գործադրում նրանց վրա»:

«Ժողովրդի փողերը ավելի ու ավելի մանրակրկիտ վերահսկվելու են, և երբ հարկային մարմինները ներգրավվեն և մուտք ունենան բանկային հաշիվներում դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններում, քաղաքացիները ստիպված կլինեն ավելի շատ արդարանալ և բացատրել հաշվի ամեն մի լումայի ձեռքբերման եղանակն ու շարժը»:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85