Դեկտեմբերին եվրոգոտում գնաճն արագացել է մինչև 2.4%
Եվրագոտում սպառողական գները դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 2.4%-ով: Այս մասին են վկայում Եվրամիության վիճակագրական ծառայության վերջնական տվյալները:
Վերջնական տվյալները համընկնում էին թե՛ նախնական գնահատականին, թե՛ վերլուծաբանների ակնկալիքներին:
Ծառայությունների ոլորտում գնաճը նախորդ ամիս արագացել է մինչև 4%, մինչդեռ պարենային ապրանքների, ալկոհոլի և ծխախոտի գների աճը դանդաղել է մինչև 2.6%: Արդյունաբերական արտադրանքի գնաճը 0.6%, էներգետիկ ռեսուրսներինը՝ 0.1%:
Եվրոգոտու երկրներից ամենացածր գնաճը գրանցվել է Իռլանդիայում (1%) և Իտալիայում (1.4%), ամենաբարձրը՝ Խորվաթիայում (4.5%):
Սպառողական գների աճն՝ առանց սննդամթերքի և էներգիայի ինքնարժեքի, դեկտեմբերին տարեկան կտրվածքով կազմել է 2.7%:
Դեկտեմբերին եվրոգոտում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.4%-ով, մինչդեռ նոյեմբերին այդ ցուցանիշը նվազել էր 0.3%-ով: