Ֆինանսական

USD BUY - 373.00-0.50 USD SELL - 376.00-0.50
EUR BUY - 438.00+3.00 EUR SELL - 444.00+3.00
OIL:  BRENT - 98.16+4.14 WTI - 96.97+0.41
COMEX:  GOLD - 4742.40-0.41 SILVER - 75.52-1.05
COMEX:  PLATINUM - 2094.60+1.42
LME:  ALUMINIUM - 3498.50+1.58 COPPER - 12845.50+1.29
LME:  NICKEL - 17241.00+0.90 TIN - 47987.00+0.63
LME:  LEAD - 1922.00-0.26 ZINC - 3333.00+0.18
FOREX:  USD/JPY - 159.11-0.05 EUR/GBP - 1.1762+0.36
FOREX:  EUR/USD - 1.1762+0.36 GBP/USD - 1.3509+0.38
STOCKS RUS:  RTSI - 1124.88+0.85
STOCKS US: DOW JONES - 48218.25+0.63 NASDAQ - 23183.74+1.23
STOCKS US: S&P 500 - 6886.24+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56502.77-0.74 TOPIX - 3723.01-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25660.85-0.90 SSEC - 3988.56+0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10582.96-0.17 CAC40 - 8235.98-0.29
STOCKS EUR:  DAX - 23742.44-0.26
13/04/2026  CBA:  USD - 375.19-0.54 GBP - 504.07-0.72
13/04/2026  CBA:  EURO - 438.75-1.34
13/04/2026  CBA:  GOLD - 57584+52 SILVER - 911.27+16.44
Evocabank. 2024 թվականի ամփոփում
17/01/2025 18:25
Կիսվել

Evocabank. 2024 թվականի ամփոփում

2024 թվականը Evocabank-ի համար նորարարությունների, համագործակցությունների և ֆինանսական աճի տարի էր։

Evocabank-ը 2024-ին արձանագրեց ֆինանսական ցուցանիշների աճ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը և ներկայանալով թվային ու նորարարական լուծումներով:

Բանկի ակտիվները 2023 թվականի համեմատ աճեցին 24%-ով՝ հասնելով 552 մլրդ ՀՀ դրամի։ Վարկային պորտֆելը գրանցեց 31% աճ՝ կազմելով 277 մլրդ դրամ։ Ընդհանուր պարտավորություններն աճեցին 24%-ով՝ կազմելով 468 մլրդ դրամ։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն ավելացան 20%-ով՝ հասնելով 362 մլրդ դրամի, իսկ ընդհանուր կապիտալն աճեց 21%-ով՝ կազմելով 84 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը կազմեց 14.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 32%-ով ավել։

Տարվա ընթացքում Բանկը ներկայացրեց մի շարք նորարարական նախագծեր, ներառյալ՝ Mastercard Digital քարտերը, UnionPay Gold և UnionPay Business քարտերը, Idram Open QR, UBPay-ը և այլն։

Evocabank-ն ամրապնդեց իր միջազգային համագործակցությունները՝ ներգրավելով 10 մլն ԱՄՆ դոլար IFC-ից, 12 մլն եվրո EIB Global-ից, 10 մլն ԱՄՆ դոլար OFID-ից, 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից, 10 մլն ԱՄՆ դոլար The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ից, և այլ գործընկերներից։ Բանկը նաև կնքեց նոր համագործակցության պայմանագրեր Al Fardan Exchange-ի, BACEE-ի և այլ միջազգային ընկերությունների հետ։

Բանկը նաև համալրեց իր մրցանակների թիվը՝ ստանալով նորերը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից և ոչ միայն։

Global Finance հեղինակավոր ամսագիրը 8-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչել է որպես Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում։ Իսկ Global Banking & Finance Review ամսագիրը Բանկին արդեն 4 տարի համարում է Հայաստանի լավագույն թվային բանկը: Evoca-ն 4 տարի անընդմեջ համարվում է Հայաստանի լավագույն ՓՄՁ բանկը ըստ Global Finance-ի:

Global Business and Finance Magazine-ը 2 մրցանակ Է շնորհել՝ 2024-ին Հայաստանի ամենաարագ աճող և ամենանորարար թվային բանկ:

2024-ին Բանկը ստացել է նաև «Լավագույն վեբ դիզայն» և «Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված» մրցանակները Armenia Digital Awards 2024-ի կողմից:

Եվ այս ամենը Բանկի հաջողությունները փաստող մրցանակների միայն մի մասն է:

2024 թվականի ամփոփումը մանրամասն կարող եք դիտել այս հղումով:

13/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
-0.54
Եվրո (EUR)
438.75
-1.34
Ռուբլի (RUR)
4.9341
+0.0697
Լարի (GEL)
139.16
-0.24
57584
+52
Արծաթ
911.27
+16.44