Կրիպտո

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 418.00+1.00 EUR SELL - 425.50+1.00
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Binance. 250 միլիոն գրանցված օգտատեր, կարգավորող թույլտվություն 21 երկրում
17/01/2025 21:08
Կիսվել

Binance. 250 միլիոն գրանցված օգտատեր, կարգավորող թույլտվություն 21 երկրում

Binance-ը՝ առևտրի ծավալով և օգտատերերի քանակով աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան, հրապարակել է 2024 թվականի ամփոփիչ հաշվետվությունը՝ ներկայացնելով հիմնական ձեռքբերումները, աճի ցուցանիշներն ու նորարարությունները։ 2024-ի հիմնական իրադարձություն համարվում է 250 միլիոն գրանցված օգտատերերի նշաձողի հաղթահարումը՝ կարևոր քայլ դեպի 1 միլիարդ օգտատեր ունենալու համարձակ նպատակը։ Binance-ի հիմնական ձեռքբերումները 2024 թվականին.

  • 250+ միլիոն գրանցված օգտատեր։ Վերջին վեց ամիսների ընթացքում Binance-ին միացել է 50 միլիոն նոր օգտատեր։
  • Պլատֆորմ ինստիտուցիոնալ հաճախորդների համար։ VIP օգտատերերի թիվը կրկնապատկվել է, իսկ ինստիտուցիոնալ հաճախորդների թիվն ավելացել է Binance Wealth-ի և Banking Triparty Service-ի նորացված լուծումների շնորհիվ։
  • Առևտրի ռեկորդային ծավալներ։ Օրվա միջին սպոտ առևտրի ծավալը աճել է 93%-ով, իսկ ֆյուչերսային գործարքներինը՝ 19,4%-ով։
  • Ներդրումներ անվտանգության ոլորտում։ Binance-ը կանխել է օգտատերերի $4,2 միլիարդի վնաս և վերադարձրել է $88 միլիոն գողացված միջոցներ։
  • Կրթություն և բարեգործություն։ Binance Academy-ից օգտվել է 44 միլիոն մարդ, իսկ Binance Charity-ն աջակցություն է ցուցաբերել ավելի քան 72 հազար մարդու, որոնք տուժել են բնական աղետներից։

Գլոբալ առաջնորդություն և պատասխանատվություն

2024 թվականը նշանակալի էր Binance-ի դիրքերի ամրապնդման համար համապատասխանության և անվտանգության ոլորտում։ Պլատֆորմը համալրել է իր համապատասխանության բաժնի աշխատակազմը՝ հասցնելով 650 մասնագետի, ստացել է 21 կարգավորող թույլտվություն տարբեր երկրներում և պատասխանել իրավապահ մարմինների 65 հազար հարցման։ Այս ջանքերն Binance-ը դարձրել են անվտանգության և թափանցիկության ոսկե ստանդարտ կրիպտոարդյունաբերության մեջ։

Կրիպտոարժույթների հասանելիության ընդլայնում

Binance-ը ակտիվորեն զարգացրել է ֆինանսական հասանելիությունը՝ գործարկելով ֆիատ-կրիպտոարժութային ալիքներ ևս 20 երկրում։ Binance Pay-ի ակտիվ օգտատերերի թիվն աճել է 226%-ով, իսկ Binance Earn-ի միջոցով օգտատերերի ընդհանուր խնայողությունները՝ 144%-ով։

Նորարարություններ առևտրի համար

Տարվա գլխավոր նորարարությունների շարքում են Spot Copy Trading ֆունկցիան, որը հեշտացնում է սկսնակների մուտքը շուկա, և BFUSD-ը՝ եզակի պարգևատրումներով ակտիվ, որը միավորում է օգտակարություն և խրախուսանքներ։ Պլատֆորմի լայնածավալությամբ Binance-ը մշակել է ռեկորդային 4.44 միլիոն հարցում մեկ վայրկյանում։

Կրթություն և համայնք

Binance Academy-ն ուսանողների թիվն ավելացել է 63%-ով, իսկ Binance Square-ը դարձել է ամենադինամիկ կրիպտոհամայնքը՝ ամսական 35 միլիոն ակտիվ օգտատերերով։ Binance Charity-ն շարունակել է ֆինանսավորել երկարաժամկետ աջակցության նախաձեռնություններ, ներառյալ «Կանայք տեխնոլոգիաներում» ակադեմիան։

Ապագայի տեսլական

2024 թվականը դարձավ կարևոր փուլ ինչպես Binance-ի, այնպես էլ ամբողջ կրիպտոարդյունաբերության համար։ 2025 թվականը սկսելով վստահ քայլերով՝ ընկերությունը կշարունակի նորարարությունները և կխթանի կրիպտոարժույթների գլոբալ ընդունումը՝ ամրապնդելով կապը ավանդական ֆինանսների և Web3-ի միջև։

Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com/en

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03