Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
2024թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
20/01/2025 15:36
Կիսվել

2024թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 786,970 մարդ, այդ թվում 225,327 պետական և 561,643 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.9% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.9% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6.4% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. նոյեմբերին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 133,024 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 127,647 է, որից պետական՝ 115,725, ոչ պետական՝ 11,922։

Մշակող արդյունաբերություն՝  91,387 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 53,125 զբաղված, որից պետական՝ 27,130, ոչ պետական՝ 25,995։

Տեղեկատվություն և կապ՝ 45,474 աշխատակից, որից պետական՝ 2,259, ոչ պետական՝ 43,215։ Մասնավորապես Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 32,374 աշխատակից, որից պետական՝ 445, ոչ պետական՝ 31,929։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 39,809 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 42,390 զբաղված, որից պետական՝ 272, ոչ պետական՝ 42,118։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 40,503 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ 32,533 աշխատակից, որից պետական՝ 1,530, ոչ պետական՝ 31,003։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,725 աշխատակից, որից պետական՝ 7,394, ոչ պետական՝ 21,331։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,427 զբաղված, որից պետական՝ 5,373, ոչ պետական՝ 1,054։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,244 աշխատակից, որից պետական՝ 10,002, ոչ պետական՝ 14,242։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 24,522 զբաղված, որից պետական՝ 883, ոչ պետական՝ 23,639։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 23,287 զբաղված, որից պետական՝ 3,609, ոչ պետական՝ 19,678։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,610 աշխատակից, որից պետական՝ 8,878, ոչ պետական՝ 13,732։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,558 աշխատակից, որից պետական՝ 1,524, ոչ պետական՝ 16,034։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,109 զբաղված, որից պետական՝ 1,220, որ պետական՝  10,889։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,420 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,725 աշխատակից, որից պետական՝ 656, ոչ պետական՝ 8101։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 6,846 զբաղված, որից պետական՝ 3,742, ոչ պետական՝ 3,104։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69