Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
07/05/2013 21:24
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ:

Արտահանման խթանման ուղղությամբ իրականացվող քայլերի և ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկությունները հիմնականում ֆինանսական միջոցների մատչելիության, արտաքին շուկայում արտադրանքի առաջմղման և օժանդակ նյութերի ներմուծման պայմանների բարելավման վերաբերյալ:

Ամփոփելով հնչեցված հարցադրումները` Տիգրան Սարգսյանը նշել է, որ գործարարների կողմից ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման ընթացքի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացված տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ հայկական վերամշակող ձեռնարկությունները խնդիրներ ունեն իրացման բնագավառում և պետության աջակցությունն են ակնկալում:

Վարչապետն առանձնացրել է բարձրացված հարցերի երկու խումբ. «Առաջինը ֆինանսական ոլորտի խնդիրներն են: Այս տարի մտադիր ենք ստեղծել արտահանումն ապահովագրող պետական կառույց, որը մասնագիտանալու է արտահանման ռիսկերի գնահատման գործում: Դա պետության կողմից լուրջ աջակցություն կլինի արտահանման գործում մասնագիտացող կազմակերպություններին: Երկրորդ խնդիրն այն է, թե արդյոք նպատակահարմա՞ր է պետության մասնակցությամբ միավորել փոքր և միջին ձեռնարկությունները` ստեղծելով համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է լինելու վերամշակված գյուղմթերքների արտահանմամբ զբաղվելը: Մենք պատրաստ ենք քննարկել դա և առարկայորեն աշխատել այն ձեռնարկությունների հետ, որոնք համաձայն են պետության հետ միասին մասնակցել այդպիսի կորպորացիայում: Այդ հարցը մեր օրակարգում կա, ամեն ինչ կախված է մասնավոր հատվածից: Եթե մասնավոր հատվածը շահագրգռված է, ապա պետությունը պատրաստ է աջակցել այդ հարցում»:

Վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարությունը. «Մենք ունենք 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք մշակում են 400 հազար հա հող: Այս պարագայում անհնար է ունենալ արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն, որովհետև գյուղատնտեսական ապրանքի ինքնարժեքը բարձր է լինելու: Սա պետք է մտահոգի վերամշակող ձեռնարկություններին, որոնք գյուղացուց գյուղապրանքներ են ձեռք բերում: Գյուղատնտեսությունում էժանացման ճանապարհը արդյունավետության բարձրացումն է, իսկ դա նշանակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացում, որպեսզի ինքնարժեքը նվազի: Պետությունը վարելու է գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի պարտադիր մշակման քաղաքականություն: Չմշակվող հողերի համար սեփականատերերը կամ պետք է տույժ վճարեն, կամ օտարեն դրանք: Վերջին երեք տարում մենք էական ֆինանսական օժանդակություն ենք ցույց տվել գյուղացուն` նպատակ ունենալով էժանացնել գյուղապրանքների ինքնարժեքը. տարեկան մի քանի միլիարդ դրամ ենք հատկացնում, որպեսզի պարարտանյութը, սերմացուն և վառելիքը էժան ու հասանելի լինեն գյուղացուն: Սա նաև անուղղակի օժանդակություն է վերամշակող ձեռնարկություններին, որովհետև մթերքները հասնում են ավելի էժան` հաշվի առնելով, որ այդ ինքնարժեքի մեջ է նաև պետության օժանդակության շրջանակում տրամադրված գումարը: Բայց մեր հիմնական թիրախը վերամշակված ապրանքների իրացումն է: Այդ շղթան կաշխատի, եթե կարողանանք ապրանքներն իրացնել, և առաջիկա տարիների համար հիմնական պետական օժանդակությունը լինելու է այդ ուղղությամբ»: 

Գործադիրի ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկություններն արտաքին շուկաներում վերամշակված գյուղապրանքների իրացման հնարավորությունների վերաբերյալ և կարևորել է ՀՀ բազմաթիվ կազմակերպությունների դրական փորձի տարածումը սկսնակ ձեռնարկություններում: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ հնչեցված, գրավոր ներկայացված բոլոր հարցադրումները, ինչպես նաև առաջարկությունները կքննարկվեն և դրանց հիման վրա հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչություններին: Ընդգծելով երկխոսության շարունակակության կարևորությունը` վարչապետը նշել է, որ գործարարների հետ հաջորդ հանդիպմանը կքննարկվի միջոցառումների ծրագիր:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45