NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 08/05/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու հունիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.31%-ով և կազմել 1448.80 դոլար, արծաթի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.63%-ով և կազմել 23.81 դոլար, իսկ պլատինի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.76%-ով և կազմել 1481.20 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):