
Վրաստանից ԵՄ արտահանումը շարունակում է նվազել
Վրաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ եթե 2023 թվականին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 4.532 միլիարդ դոլար, ապա 2024 թվականին այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 5.164 միլիարդ դոլարի:
Առևտրաշրջանառության աճը հիմնականում տեղի է ունեցել ներմուծման հաշվին: Մասնավորապես, եթե 2023 թվականին ԵՄ երկրներից Վրաստան է ներկրվել 3.828 միլիարդ դոլարի արտադրանք, ապա 2024 թվականին ներմուծման ծավալը կազմել է 4.590 միլիարդ դոլար:
Ինչ վերաբերում է վրացական արտադրանքի արտահանմանն, ապա այն 609.3 միլիոն դոլարից նվազել է՝ հասնելով 477.1 միլիոն դոլարի:
Ինչ վերաբերում է արտահանվող ապրանքներին, ապա անցյալ տարի Վրաստանը Եվրամիությանն է վաճառել ընդեղենի ամենամեծ ծավալը, իսկ ԵՄ երկրներից մարդատար ավտոմեքենաներ է ձեռք բերել: