ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Տիգրան Դավթյանն իր հետագա գործունեությունը կշարունակի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ:
Այս մասին նոր կառավարության առաջին նիստի շրջանակներում տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ Տիգրան Դավթյանի առջև խնդիր է դրված՝ նպաստել Հայաստանից արտահանման խթանմանը և աշխատել, որպեսզի հայրենական ապրանք արտադրողներն իրենց ապրանքներն արտահանելիս չհանդիպեն լուրջ խնդիրների: