Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Samsung-ը ներկայացրել է Galaxy S25 սմարթֆոնների նոր շարքը
23/01/2025 13:36
Կիսվել

Samsung-ը ներկայացրել է Galaxy S25 սմարթֆոնների նոր շարքը

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S25 սմարթֆոնների շարքը: S24-ի ներկառուցված արհեստական ​​բանականությունը նախորդ տարվա համեմատ լուրջ փոփոխություններ է կրել՝ այն այժմ գաջեթը վերածում է «անձնական խելացի օգնականի»: Այս մասին հաղորդում է Samsung-ի մամուլի ծառայությունը:

Նոր շարքը, ինչպես նախկինում, ներառում է երեք սարք՝ հիմնական մոդելը, դրա Plus և Ultra տարբերակները: Առաջին երկուսը պահպանել են էկրանի նույն անկյունագիծը, ինչ S24-ի դեպքում՝ համապատասխանաբար 6.2 և 6.7 դյույմ, մինչդեռ S25 Ultra-ն ավելի մեծ է դարձել S24 Ultra-ի համեմատ՝ 6.9 դյույմ: Մարտկոցի հզորությունը մնում է նույնը՝ համապատասխանաբար 4000, 4900 և 5000 մԱժ՝ գերարագ, անլար լիցքավորման հնարավորությամբ:

IDram

Ի տարբերություն նախորդ շարքի, նոր մոդելային շարքն այժմ ունի նույն պրոցեսորը ներկառուցված՝ Snapdragon 8 Elite-ը Galaxy-ի համար: S25 սերիայի յուրաքանչյուր գաջեթ ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և 256 ԳԲ կամ 512 ԳԲ ներքին հիշողություն: S25 Ultra-ն ունի 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակ, իսկ բազային S25-ը՝ 128 ԳԲ: Նոր սարքերը չունեն MicroSD:

Galaxy S25-ը և S25 Plus-ը  ալյումինից են՝ կապույտ, բաց կապույտ, անանուխի և մոխրագույնի երանգներով, իսկ Galaxy S25 Ultra-ն, որն ունի տիտանի շրջանակ, հասանելի է սև, մոխրագույն, արծաթագույն և կապույտ գույներով: Բացի այդ, Galaxy S25 Ultra-ն իր նախորդից տարբերվում է իր կլորացված անկյուններով: Galaxy S25-ի քաշը 162 գրամ է, Galaxy S25 Plus-ը՝ 190 գրամ, Galaxy S25 Ultra-ն՝ 218 գրամ:

Ըստ Samsung-ի՝ ներկառուցված Galaxy AI-ի շնորհիվ S25 սերիան հաջորդ քայլն է արհեստական բանականությամբ սարքերի կոնցեպտի էվոլյուցիայի մեջ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01