Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՐԴԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ
08/05/2013 17:10
Կիսվել

ՏՊԱԳԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՐԴԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի  հարուստ հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայալեզու Աստվածաշնչի եզակի օրինակով: Ոսկան Երևանցու` բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին, Ամստերդամում: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի մասը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն է և առանձնահատուկ փայլ կհաղորդի Մատենադարանի ցուցադրությանը:

Պատմամշակութային մեծ արժեք ունեցող այս հատորը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում. Ոսկան Երևանցին այն նվիրել է հայ տպագրության ակունքներում կանգնած Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին: Աստվածաշունչ մատյանի այս օրինակը 1668թ.-ից ունի արծաթյա ընտիր կազմ, որը հայկական արվեստի և պատկերագրության եզակի նմուշ է: Հայկական արծաթագործության նշանավոր կենտրոններից մեկը հանդիսացող Էրզրումի դպրոցի վարպետ ոսկերիչներից մեկի ձեռքով պատրաստված կազմը արվեստի հրաշալի գործ  է՝ փորագրության և դաջվածքի հմուտ մշակմամբ: Հայտնի է, որ կազմը պատրաստող վարպետը տիրապետել է և’ ոսկերչական նրբագույն արվեստին, և’ մանրանկարչությանը, և, որ ավելի կարևոր է` աստվածաբանական իմացություն է ունեցել, ինչի շնորհիվ կատարելության է հասցրել այս սքանչելի ստեղծագործությունը: Կազմի երեսին պատկերված է Ավետման տեսարանը, իսկ դարձերեսին` Համբարձման տեսարանն է: Գրքի բացվող հատվածում պատկերված են չորս ավետարանիչներն` իրենց խորհրդանիշերով:

«Հավանաբար, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Մատենադարանը մեզ համար ունի նույն խորհուրդն, ինչ բիբլիական Արարատը: Սա մի սրբավայր է, որը բնութագրում է մեր էությունը: Գրի և գրականության հանդեպ հայի սերն անսահման է: Ֆիզիկական բնաջնջման վտանգը նույնիսկ, պատվի և գոյության համար մարտնչող ժողովրդին ետ չի պահել կյանքի գնով գիրքը փրկելու վճռականությունից: Հայն իր ցավն ամփոփել է երգի, ստեղծագործության և աղոթքի մեջ`ամուր պահպանելով մշակույթը: Ուրախ եմ, որ իմ համեստ ներդրմամբ կարողացա օգտակար լինել Մատենադարանին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը ևս մեկ անակնկալ է մատուցել՝ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի ևս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854թ., իսկ մյուսի տպագրման տարեթիվը կպարզեն մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունից հետո:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69