Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Microsoft-ը և Re.green-ը կվերականգնեն բրազիլական անտառները 25 տարվա ընթացքում
24/01/2025 17:26
Կիսվել

Microsoft-ը և Re.green-ը կվերականգնեն բրազիլական անտառները 25 տարվա ընթացքում

Microsoft-ը ևս մեկ համաձայնագիր է կնքել, որը նախատեսված է շրջակա միջավայրի վրա ընկերության բացասական ազդեցությունը նվազեցնելու համար։ Ընկերությունը 25 տարվա ընթացքում 3.5 միլիոն ածխածնային վարկեր կգնի բրազիլական Re.green անտառվերականգնման ստարտափից, հայտնում է Financial Times-ը։ Գործարքի արժեքը չի հաղորդվում, սակայն գնահատվում է մոտ 200 միլիոն դոլար:

Re.green-ը զբաղվում է սպառված հողերի էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնմամբ: Ընկերությունը գնում է նախկին գյուղատնտեսական և անասնաբուծական հողեր, որոնց վրա աճեցնում է տարածքին բնորոշ ծառատեսակներ։ Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է ինչպես ածխածնային վարկերի վաճառքի, այնպես էլ «հավաստագրված» կարծր փայտանյութի տեղական արտադրության միջոցով: Ասվում է, որ դրանք էկոլոգիապես մաքուր գործելակերպ են, որոնք նպաստում են անտառների վերականգնմանը ողջ արտադրական շղթայի կայուն կառավարման միջոցով:

Սա ընկերությունների կողմից կնքված երկրորդ գործարքն է վերջին 12 ամսվա ընթացքում։ Անցյալ տարվա մայիսին համաձայնագիր է ստորագրվել մթնոլորտից ածխածնի հեռացման մասին, որը նախատեսում է 15 տարվա ընթացքում մոտավորապես 3 մլն տոննա վարկերի վաճառք։ Ըստ The Register-ի, ընկերությունը հաստատել է, որ այժմ փաստացի խոսքը նույն գործարքի մասին է, միայն թվերը փոքր-ինչ փոխվել են: Մայիսին հաղորդվել էր, որ գործարքը կֆինանսավորի Բրազիլիայում ավելի քան 16,000 հեկտար նախկին արոտավայրերի վերականգնումը: Հողատարածքների կեսից ավելին արդեն գնվել է, ինչը թույլ կտա տնկել առնվազն 10.7 մլն ծառ տնկի։

2024 թվականին Microsoft-ը մի շարք համաձայնագրեր է ստորագրել մթնոլորտից ածխածնի հեռացման համար։ Ընկերությունը ածխածնի վարկեր է ձեռք բերել մթնոլորտից CO2-ի հեռացման տարբեր տեխնոլոգիաներ կիրառող ձեռնարկություններից, ներառյալ ջերմային էլեկտրակայանների արտանետումներից գազի ուղղակի ներգրավումը, կենսաբանական մեթոդները, էկոբետոնի և ապարների արագացված եղանակային տեխնոլոգիայի օգտագործումը, ինչպես նաև պայմանագրեր է կնքել միջուկային էներգիայի օգտագործման վերաբերյալ:

Ճիշտ է, ընկերությանը մեղադրում էին այսպես կոչված «կանաչ կամուֆլյաժի» մեջ՝ պրակտիկա, որը ձևացնում է, թե հոգ է տանում շրջակա միջավայրի մասին, մինչդեռ իրականում Microsoft-ը սերտ կապեր ունի հանածո վառելիքի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների հետ: Ինչպես հաղորդվում է As You Sow շահույթ չհետապնդող խմբի կողմից ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացված հայտարարության մեջ, Microsoft-ը կեղծավորորեն դիրքավորվում է որպես կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի «ռահվիրաներից» մեկը՝ ճանապարհին դիտարկելով հանածո վառելիքի օգտագործումը որպես AI-ի և ամպի զարգացման ամենանշանակալի հնարավորություններից մեկը:

Բացի այդ, ըստ The Register-ի, ընկերությունը վերջին կայունության զեկույցում խոստովանել է, որ իր ջերմոցային գազերի արտանետումները 2020 թվականից ի վեր աճել են գրեթե 30%-ով, չնայած ընկերության նպատակին՝ մինչև 2030 թվականը դառնալ «ածխածնային չեզոք»: Մասնավորապես, նշվում է Scope 3 արտանետումների աճը, որը կապված է ավելի շատ տվյալների կենտրոնների կառուցման և սարքավորումների հետ՝ բավարարելու ամպային ծառայությունների պահանջարկը, հատկապես AI-ի զարգացման համար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12