Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
13/05/2013 15:04
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Կառավարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը, Արժույթի միջազագային հիմնադրամի, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է կարգավորիչ գիլյոտինի տվյալների բազայի գույքագրման արդյունքները, համաձայն որի՝ բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանում մուտքագրվել է շուրջ 2500 իրավական ակտ՝ ստացված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից: Տեղեկացվել է, որ առաջիկա օրերին շտեմարանը հասանելի կլինի հանրությանը:

Խորհրդի կողմից հաստատվել է 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Դրա համաձայն՝ կկրճատվեն և կպարզեցվեն հարկային, մաքսային, մշակույթի, սոցիալական հարցերի, ձեռնարկատիրության, արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և կրթության ոլորտների բիզնես գործընթացներն ու դրանք սահմանող իրավական ակտերը:

Սքոթ Յակոբսը ներկայացրել է ծախսերի ազդեցության գնահատման մեթոդը և Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման ռազմավարությունը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75