Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
«ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ». ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
13/05/2013 15:56
Կիսվել

«ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ». ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնը շնորհալի պատանիներին բացահայտելու և նրանց ստեղծագործական միտքը խրախուսելու նախաձեռնություններից մեկն է: Ամենամյա փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ` ՀՀ Մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այն կանցնի երկու փուլով և կեզրափակվի գալա-համերգով: Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու համար մայրաքաղաքից և ՀՀ մարզերից հայտագրվել է երաժշտական 24 ներկայացում: 1-ին փուլի դիտումների արդյունքում մրցութային հանձնաժաղովը ընտրել է դրանցից 10-ը, որոնք մայիսի 12-15-ը ներկայացվելու են 2-րդ փուլում: Եռօրյա մրցույթից հետո հանձնաժողովականները դրանցից ընտրելու են լավագույն 6-ը: Հաղթող խմբերը հունիսի 1-ին և 5-ին հանդես են գալու եզրափակիչ գալա-համերգներով:

Մրցույթ-փառատոնի առաջին գալա-համերգը լինելու է Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` հունիսի 1-ին:

Երկրորդ գալա-համերգը կկայանա Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հունիսի 5-ին: Փառատոնի պաշտոնական բացումը կայացավ մայիսի 12-ին`Համազգային պետական թատրոնում:

«Հազարան բլբուլը բնության զարթոնքի, գեղեցկության, արդարության և ներդաշնակության խորհրդանիշն է: Այս նախաձեռնությունը աշխարհն իրական գույներով տեսնելու և այն ավելի գունեղ դարձնելու միջոցներից մեկն է: Երեխաների մեջ տաղանդի փնտրտուքը բխում է քաղաքակիրթ հասարակության շահերից և կարող է հրաշալի արդյունք արձանագրել, երբ գործի դրված ջանքերը նույնքան հետևողական լինեն, որքան հայկական հեքիաթներում առասպելական թռչունին հասնելու նկարագրվող նպատակասլացությունը: Միջոցառումը շատերին կօգնի փնտրել ու փայփայել իր մեջ ապրող երեխային և աշխարհը  դարձնել ավելի լուսավոր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6