Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ORANGE-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է SAMSUNG GALAXY S4-Ի ՎԱՃԱՌՔԸ
13/05/2013 20:53
Կիսվել

ORANGE-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է SAMSUNG GALAXY S4-Ի ՎԱՃԱՌՔԸ

Orange-ը մեկնարկել է Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքն իր խանութներում: Այս կապակցությամբ Orange-ը նվերներ է հանձնել իր այն բաժանորդներին, ովքեր առաջինն էին ամրագրել իրենց Samsung Galaxy S4 սմարթֆոնը և ձեռք են բերել այն վաճառքը մեկնարկելուն պես:

Հիշեցնենք, որ նրանք, ովքեր ցանկանում էին առաջինը ձեռք բերել Samsung Galaxy S4 սմարթֆոնը, հնարավորություն ունեին ապրիլի 4-ից սկսած նախնական պատվեր կատարել Orange-ի կայքում կամ  խանութներում և սմարթֆոնը ձեռք բերելիս ստանալ նվեր՝ Samsung Galaxy S4-ի համար նախատեսված S-View պատյան ու հեռախոսի աքսեսուարների նվեր-փաթեթ: 

Orange-ի խանութներում և eshop.orangearmenia.am կայքում Samsung Galaxy S4 սև և սպիտակ մոդելները հնարավոր է ձեռք բերել 370.000 դրամով: Սակայն բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով՝ բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու այս հզոր սմարթֆոնը՝ սկսած ընդամենը 170.000  դրամից:

Galaxy S4-ը զինված է 4.99″ ամբողջական HD որակով (full HD, 1920×1080) Super AMOLED ապշեցուցիչ էկրանով: Թեև Galaxy S4-ն ունի լայն էկրան և 2,600 MAh մարտկոց, այն ունի ընդամենը 7.9մմ հաստություն:

Samsung-ը նաև ավելացրել է մի շարք ծրագրային “խելացի” հնարավորություններ, որոնք կոչվում են  Smart Scroll և Smart Pause: Օգտագործողն այլևս կարիք չունի դիպչելու էկրանին, որպեսզի թերթի էջերը. պարզապես աչքերի դիրքի փոփոխությունը բավարար է թերթելու համար, կարծես մոգական ուժի շնորհիվ: Ավելին, Smart Pause-ի շնորհիվ օգտագործողը կարիք չի ունենա ընդհատելու տեսանյութերի դիտումը. այն կընդհատվի, պարզապես եթե վերջինս այլ կողմ նայի:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6