Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Mastercard Հայաստանը ամփոփում է 2024 թվականը՝ կարևորելով առաջընթացը, նորարարական լուծումները և նշանակալի համագործակցությունները   
29/01/2025 18:01
Կիսվել

Mastercard Հայաստանը ամփոփում է 2024 թվականը՝ կարևորելով առաջընթացը, նորարարական լուծումները և նշանակալի համագործակցությունները  

Mastercard-ը Հայաստանում ամփոփեց ևս մեկ նշանակալի տարի՝ 2024-ը առանձնացնելով որպես կարևոր փուլ՝ նորարարական թվային տնտեսություն կառուցելու ճանապարհին: Անցյալ տարին շրջադարձային էր նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ՀՀ-ում թվային վճարումների լանդշաֆտը փոխակերպելու տեսանկյունից, ինչպես նաև խթանելու արժեքավոր համագործակցություններ՝ փոքր և միջին բիզնեսի հնարավորությունները ընդլայնելու և պրեմիում քարտապանների համար լրացուցիչ արժեքներ ստեղծելու նպատակով։

«Mastercard-ի առաքելությունն է ստեղծել աշխարհ՝ առանց կանխիկի, որտեղ վճարումները ոչ միայն ավելի արագ և անվտանգ են, այլև հասանելի, ապահով և առավել ընդգրկուն: 2024 թվականին մենք համագործակցել ենք բանկերի, ձեռնարկությունների և տարբեր այլ գործընկերների հետ, որպեսզի կամրջենք թվային անջրպետները՝ ստեղծելով աճի հնարավորություններ բոլորի համար: Մենք միասին կառուցում ենք առավելություններով և անգին փորձառնություններով լի աշխարհ մեր քարտապանների համար: Խորապես գնահատում ենք գործընկեր բանկերի ներդրումը մեր աճի ճանապարհին և նրանց համար ստեղծել ենք հատուկ մրցանակներ, որպեսզի ըստ արժանվույն ընդգծենք այն ահռելի աշխատանքը, որը միասին կատարեցինք 2024 թվականին», – նշեց Վրաստանում և Հայաստանում Mastercard-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն:

2024 թվականին Mastercard-ը զգալի առաջընթաց է գրանցել վճարային տեխնոլոգիաների առաջխաղացման գործում՝ հանդիսանալով FacePass կենսաչափական վճարային համակարգի անխափան ինտեգրման առաջատարը: Այս նորարարական լուծումը թույլ է տալիս սպառողներին նույնականացնել գործարքները դեմքի պարզ սկանավորման միջոցով՝ ապահովելով հարմարավետություն և անվտանգություն՝ միաժամանակ նոր չափանիշ սահմանելով վճարման ժամանակակից մեթոդների համար: Նման նախաձեռնությունները ընկերություններին հնարավորություն են տալիս առաջարկել պարզ և հարմար նորարական փորձառնություններ՝ միաժամանակ փոխգործակցության յուրաքանչյուր քայլում ապահովելով սպառողների տվյալների պաշտպանվածություն:

2025-ի տեսլականը

Շարունակելով այս դինամիկան՝ Mastercard-ը նախատեսում է 2025 թվականին գործարկել նոր նախագծեր, որոնք կխթանեն վճարային տեխնոլոգիաների նորարարությունը և էլ ավելի կամրապնդեն գլոբալ գործընկերությունները: Կենտրոնանալով զարգացող տեխնոլոգիաների, կայուն զարգացման և ֆինանսական ծառայությունների հասանելիության վրա՝ Mastercard-ը նպատակ ունի ձևավորել ապագա, որտեղ անվտանգ, պարզ և փոխկապակցված վճարումները չափանիշ են բոլորի համար:

«2024 թվականի տպավորիչ արդյունքները նշելով՝ մենք լավատեսությամբ ենք նայում առաջ», – հավելեց Դավիթ Զգուդաձեն, – «Ահա սկսվում է նոր ուղի, և 2025 թվականը կբերի նոր հնարավորություններ նորարարությունների, համագործակցությունների և մեր քարտապանների և գործընկերների կյանքում երկարատև դրական ազեցություն թողնելու համար»:

Mastercard-ի մասին. Mastercard-ը նպաստում է տնտեսությունների հզորացմանը և ընդլայնում հնարավորությունները աշխարհի ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում: Մեր հաճախորդների հետ միասին մենք կառուցում ենք կայուն տնտեսություն, որտեղ բոլորը կարող են բարգավաճել: Մենք առաջարկում և աջակցում ենք թվային վճարումների լայն ընտրանի՝ դարձնելով գործարքները անվտանգ, պարզ, խելացի և հասանելի: Մեր տեխնոլոգիաներն ու նորարարությունները, գործընկերությունները և ցանցերը համատեղում են եզակի պրոդուկտների և ծառայությունների համակցություն, որոնք օգնում են մարդկանց, բիզնեսներին և կառավարություններին բացահայտել և իրացնել իրենց ամբողջական ներուժը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6