Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
14/05/2013 10:54
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԵԾԱՑՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացին:

Հանդիպմանը կողմերը նշել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ բնագավառն ունի համագործակցության ընդլայնման մեծ ներուժ և անհրաժեշտ է այն մանրամասն ուսումնասիրելով՝ անցնել գործնական քայլերի: Խոսելով վերջին մեկ տարում գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքներ մասին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ 2012 թվականին հաջողվել է ոլորտում ապահովել աճ, և այդ միտումը կշարունակվի նաև այս տարի: Նա միաժամանակ ներկայացրել է նաև Հայաստանից Բելառուս թարմ պտուղ-բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունները:  

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացը փաստել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրենց մոտ նույնպես գրանցվել է տնտեսական աճ: Երկկողմ համագործակցության իրատեսական բնագավառներ համարելով երկրագործությունը, անասնապահությունը և վերամշակող արդյունաբերությունը, նա տեղեկացրել է, որ Բելառուսի Հանրապետությունը հնարավորություն ունի Հայաստան արտահանելու ցանկացած հացահատիկային մշակաբույսի սերմացու, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Հեռանկարային է համարվել նաև Բելառուսից Հայաստան կաթնամթերք, միս, թռչուն ներկրելը և տեղում դրանց փաթեթավորման և իրացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:  

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը, խոսելով գյուղատնտեսական տեխնիկայի թարմացման և նորացման անհրաժեշտության մասին, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական արտադրության տրակտորներ Հայաստան ներկրելու կամ Հայաստանում դրանց հավաքման և սպասարկման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցերով: Հետարքրքություն ցուցաբերելով առաջարկի վերաբերյալ՝ Լեոնիդ Զայացը հրավիրել է Սերգո Կարապետյանին մասնակցելու 2013թ. հունիսին Մինսկում կազմակերպվող «Բելագրա» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, ուր հնարավոր կլինի ծանոթանալ բելառուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկային և վարել բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85