Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԱՄՆ ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում աճել է 2.3%-ով
31/01/2025 12:44
Կիսվել

ԱՄՆ ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում աճել է 2.3%-ով

Ըստ Առևտրի նախարարության նախնական տվյալների՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ տնտեսությունն աճել է տարեկան 2.3%-ով:

Վերլուծաբանները միջինում կանխատեսել էին 2.6% աճ: Այս մասին հաղորդում է Trading Economics-ը:

Տնտեսական աճը դանդաղել է՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 3.1%-ից:

Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ-ի տնտեսության երկու երրորդը, հոկտեմբեր-դեկտեմբերին աճել են 4.2%-ով, ինչը ամենամեծ աճն է 2023 թվականի առաջին եռամսյակից ի վեր: Մասնավորապես, ապրանքների գծով ծախսերն աճել են 6.6%-ով, իսկ ծառայությունների գծով՝ 3.1%-ով:

Միևնույն ժամանակ, պետական ​​ծախսերի աճը երրորդ եռամսյակի 5.1%-ից դանդաղել է մինչև 2.5%:

Չորրորդ եռամսյակում արտահանումը կրճատվել է 0.8%-ով, ներմուծումը՝ ևս: Նախորդ երեք ամիսներին դրանց աճը կազմել է համապատասխանաբար 9.6% և 10.7%։

Հիմնական միջոցներում ներդրումները նվազել են 0,6%-ով (3-րդ եռամսյակում +2,1%)։ Անկումը գրանցվել է 2023 թվականի հունվար-մարտից ի վեր առաջին անգամ։ Բնակելի անշարժ գույքի ներդրումներն աճել են 5,3%-ով՝ երրորդ եռամսյակում 4,3% անկումից հետո:

PCE սպառողական գների ինդեքսը չորրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 2.3%-ով: Երրորդ եռամսյակում այն ​​աճել է 1.5%-ով:

ԱՄՆ-ի տնտեսությունը 2024 թվականին աճել է 2.8%-ով՝ նախորդ տարվա 2.9% աճից հետո:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92