Տնտեսական

USD BUY - 373.00-0.50 USD SELL - 376.00-0.50
EUR BUY - 438.00+3.00 EUR SELL - 444.00+3.00
OIL:  BRENT - 98.16+4.14 WTI - 96.97+0.41
COMEX:  GOLD - 4742.40-0.41 SILVER - 75.52-1.05
COMEX:  PLATINUM - 2094.60+1.42
LME:  ALUMINIUM - 3498.50+1.58 COPPER - 12845.50+1.29
LME:  NICKEL - 17241.00+0.90 TIN - 47987.00+0.63
LME:  LEAD - 1922.00-0.26 ZINC - 3333.00+0.18
FOREX:  USD/JPY - 159.11-0.05 EUR/GBP - 1.1762+0.36
FOREX:  EUR/USD - 1.1762+0.36 GBP/USD - 1.3509+0.38
STOCKS RUS:  RTSI - 1124.88+0.85
STOCKS US: DOW JONES - 48218.25+0.63 NASDAQ - 23183.74+1.23
STOCKS US: S&P 500 - 6886.24+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56502.77-0.74 TOPIX - 3723.01-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25660.85-0.90 SSEC - 3988.56+0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10582.96-0.17 CAC40 - 8235.98-0.29
STOCKS EUR:  DAX - 23742.44-0.26
13/04/2026  CBA:  USD - 375.19-0.54 GBP - 504.07-0.72
13/04/2026  CBA:  EURO - 438.75-1.34
13/04/2026  CBA:  GOLD - 57584+52 SILVER - 911.27+16.44
Վրաստանում բարձրացել է ծխախոտի ակցիզային հարկը
04/02/2025 18:34
Կիսվել

Վրաստանում բարձրացել է ծխախոտի ակցիզային հարկը

Այս տարի Վրաստանում կբարձրանան ծխախոտի և վեյփերի ակցիզները, հետևաբար նաև ծխախոտի գները: Դա թույլ կտա պետությանը ծխողներից լրացուցիչ հավաքել մոտ 84 միլիոն լարի: Ծխախոտի ակցիզային հարկերը տարեկան ավելի քան մեկ միլիարդ լարի են բերում բյուջե, սակայն պաշտոնյաները այդ գումարը անբավարար են համարել:

2025 թվականի հունվարի 1-ից ծխախոտի ակցիզային հարկն ավելացել է 0.20 լարիով՝ մեկ տուփի համար հասնելով 1.90 լարիի, իսկ վեյփերի ակցիզը՝ 0.15 լարիով՝ հասնելով 1.85 լարիի:

Սակայն փաստացի թանկացումը կրկնակի բարձր կլինի: Հարցը հարկային բանաձևի մեջ է՝ ակցիզային հարկին ավելացվում է արժեքային հարկ (վաճառքի գնի 30%-ը՝ ներառյալ ակցիզային հարկը): Բացի այդ, գումարին ավելացվում է 18% ԱԱՀ:

Արդյունքում, եթե այսօր ծխախոտի մեկ տուփն արժե 7 լարի, ապա այդ գումարի գրեթե 70%-ը կազմում են հարկերը (մոտ 4.88 լարի): Ակցիզային տուրքի բարձրացումից հետո հարկերն էլ ավելի մեծ տեսակարար կշիռ են կազմելու, ինչը կբերի թանկացման:

13/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
-0.54
Եվրո (EUR)
438.75
-1.34
Ռուբլի (RUR)
4.9341
+0.0697
Լարի (GEL)
139.16
-0.24
57584
+52
Արծաթ
911.27
+16.44