
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ «ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԵՎ ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ՀԱՐԿ»
Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է սմարթֆոնների և պլանշետների վաճառքի համար 1% հարկ ներդնելու հարցը: Սպասվում է, որ այս հարկի ներդրման արդյունքում ներգրավված միջոցները կուղղվեն ֆրանսիական կինոարտադրության, երաժշտական և լուսանկարչական ոլորտների զարգացմանը: Վերլուծաբանների գնահատմամբ՝ նոր հարկի ներդրումը հնարավորություն կտա երկրի գանձարանի եկամուտներն ավելացնել 86 մլն եվրոյով:
Ֆրանսիայի մշակույթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ սմարթֆոններ և պլանշետներ արտադրող կազմակերպությունները, որոնք եկամուտներ են ապահովում Ֆրանսիայի տարածքում, պետք է որոշակի ներդրում ունենան Ֆրանսիայի մշակույթի պահպանման գործում:
Նորությունը մեծ աղմուկ է առաջացրել պլանշետներ և սմարթֆոններ արտադրողների շրջանում: