Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
2025թ.-ի հունվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 1.7%-ով
07/02/2025 15:37
Կիսվել

2025թ.-ի հունվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 1.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 1.7%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 2.5%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվարի համեմատ աճել են 3.7%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 2.6%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 0.4%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 2.6%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 3.2%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 3.2%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 0.4 %-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 0.2%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվարի համեմատ աճել են 1.2%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվարի համեմատ նվազել են 1.2%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.5%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.7% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հունվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.6-4.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 2.7%-ով:

2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 2.1%, թեյի՝ 5.2%, կարագի՝ 11.4%, «Իշխան» ձկնատեսակի՝ 11.9%, արևածաղկի բուսական յուղի՝ 13.9%, սուրճի՝ 17.5%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%, 2.0%, 0.5%, 2.8%, 1.7% և 0.9% գնաճ: Միաժամանակ, 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ խոզի մսի գինը նվազել է 5.3%-ով, պանրինը՝ 5.0%-ով, տավարի մսինը՝ 2.9%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.2%, 0.1% և 0.4%-ով:

Ձվի գինը 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ նվազել է 6.2%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով: 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ ալյուրի գինն աճել է 5.2%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 5.1%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում:

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ արձանագրվել է 13.1% և 1.0%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 15.8% և 6.9% գնաճ: 2025թ. հունվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 12.47%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.28% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.0 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.5%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.1%-ով: Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2025թ. հունվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2-0.1%-ով, 5-ում արձանագրվել է 0.1-0.3% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2%-ով: 2025թ. հունվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 0.5% և 0.9% գնաճ, իսկ 2024թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 3.0% և 6.4% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. հունվարին 2024թ. հունվարի համեմատ սակագներն աճել են 2.6%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.1%-ով: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2025թ. հունվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.5-1.5%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում ), իսկ մեկում գրանցվել է 0.6% գնանկում:

2025թ. հունվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ Երևան, Վաղարշապատ և Եղեգնաձոր բնակավայրերում աղբի հավաքման ծառայությունների սակագների փոփոխությամբ պայմանավորված, հանրապետությունում գրանցվել է աղբի հավաքման ծառայությունների սակագների 48.6% հավելաճ: Աղբի հավաքման ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով 0.31% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.1 տոկոսային կետով:

Արտարժույթի շուկա: 2025թ. հունվարին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել են 1.4% և 0.3%-ով (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.2% և 0.1% հավելաճ: 2025թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 397.9 դրամ, ինչը 1.7%-ով ցածր է 2024թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (405.0 դրամ):

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39