Ֆինանսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
2024թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․8 մլրդ դոլար է (+996․9 մլն դոլար)
07/02/2025 17:13
Կիսվել

2024թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 12․8 մլրդ դոլար է (+996․9 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,092,718.5 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 297,858․6 մլն դրամով կամ 6․2%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 72,235․5 մլն դրամով կամ 2․7%-ով և կազմել 2,559,458.3 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,359,587.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,871.2 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 17․1%-ով կամ 370,094․2 մլն դրամով և կազմել 2,533,260.3 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,302,986.7 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 220,732.8 և ներքին երաշխիքներ՝ 9,540.7 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի դեկտեմբերի 31-ի 396.56 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 12․8 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․45 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6․39 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի դեկտեմբերի վերջի 11․8 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 8․42%-ով կամ 996․9 մլն դոլարով։

06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48