Ֆինանսական

USD BUY - 395.50+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 406.00-3.00 EUR SELL - 414.00+0.00
OIL:  BRENT - 75.09+0.58 WTI - 71.44+0.53
COMEX:  GOLD - 2908.70+0.78 SILVER - 32.45+0.81
COMEX:  PLATINUM - 1014.50+0.50
LME:  ALUMINIUM - 2628.00+0.34 COPPER - 9407.50+1.41
LME:  NICKEL - 15756.00-0.35 TIN - 31109.00+0.35
LME:  LEAD - 1993.00+0.20 ZINC - 2840.00+0.78
FOREX:  USD/JPY - 151.79+0.26 EUR/GBP - 1.0313-0.14
FOREX:  EUR/USD - 1.0313-0.14 GBP/USD - 1.2403-0.05
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44303.40-1.27 NASDAQ - 19523.40-1.36
STOCKS US: S&P 500 - 6025.99-0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 38787.02-0.72 TOPIX - 2737.23-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 21133.54+1.16 SSEC - 3303.67+1.01
STOCKS EUR:  FTSE100 - 8700.53-0.31 CAC40 - 7973.03-0.43
STOCKS EUR:  DAX - 21787.00-0.53
07/02/2025  CBA:  USD - 396.76-0.07 GBP - 493.89+1.15
07/02/2025  CBA:  EURO - 411.80+0.64
07/02/2025  CBA:  GOLD - 36214.00-417.00 SILVER - 408.45-3.33
Համաշխարհային ֆինանսական շուկաները վարքագիծը 2024 թվականին
10/02/2025 11:22
Կիսվել

Համաշխարհային ֆինանսական շուկաները վարքագիծը 2024 թվականին

2024թ. համաշխարհային ֆոնդային շուկաները բարելավել են իրենց դիրքերը` գնաճի տեմպի անկման և ԱՄՆ-ի տնտեսության արձանագրած հաջողությունների ու հետհամաճարակային արագ վերականգնման արդյունքում։

Մինչդեռ Եվրոպան և Մեծ Բրիտանիան ջանում էին առաջընթաց ապահովել, Միացիալ Նահանգները շարունակեց պահպանել իր առաջատարի դիրքերը տնտեսապես զարգացած երկրների շարքում` Նյու Յորքի իր բաժնետոմսերի արժեքը հասցնելով նոր ռեկորդային մակարդակի։

Սակայն տարեվերջին պարտատոմսերի շուկայի վիճակը անհանգստացնող էր։ Քանի որ ներդրողները կարծում էին, որ ԿԲ-երը չեն կարողանա զսպել գնաճը, և խուսափում էին տոկոսադրույքի նվազման մասին կանխատեսումներից։

Quintet Private Bank-ի գլխավոր ներդրումային տնօրեն Դանիելե Անտոնուչին 2024 թվականը բնորոշեց որպես «անկանխատեսելիության մաստերկլասի» տարի: Ըստ նրա, չնայած ավելի վաղ շրջանում առկա մտահոգություններին, ԱՄՆ-ը խուսափեց ռեցեսիայից։ Եվրոգոտում և Միացյալ Թագավորությունում այն դրսևորվեց աննշան, իսկ Չինաստանը, ավելին, տարեվերջին նոր թափ հավաքեց։

Չնայած շուկայի անկայունության ժամանակ առ ժամանակ պոռթկումներին, 2024 թվականն ընդհանուր առմամբ աճի տարի էր, որը մեծամասամբ պայմանավորված էր կառուցվածքային թեմաներով, այդ թվում նոր տեխնոլոգիաների արագ աճով:

Բաժնետոմսեր

Տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի համար, հատկապես ԱՄՆ-ում շրջանառվող, 2024-ը ևս մեկ հաջողակ տարի էր։ Շուկան դիմակայեց նախորդ տարվա օգոստոսին արձանագրված կարճաժամկետ անկմանը, բայց, այնուամենայնիվ, տարին ամփոփվեց որոշակի տատանումներով, քանի որ դեկտեմբերին արժեթղթերի համաշխարհային գները նվազեց 2.7%-ով։

2024-ին Nasdaq-ի տեխնոլոգիական ընկերություններն ունեցան 2-րդ անընդմեջ հաջողակ տարին` արձանագրելով ավելի քան 28% աճ։ Նախորդ տարվա հաջողակների շքերթը գլխավորում է միկրոսխեմաներ արտադրող Nvidia ընկերությունը` 170% աճով։ Քանի որ աներևակայելի չափերի հասավ նրա կողմից արտադրվոց, ԱԲ համակարգերի գործարկման համար անհրաժեշտ կիսահաղորդիչների նկատմամբ պահանջարկը, հետևաբար, դրանից ստացած եկամուտներն ու շահույթը։ Այլ տեխնոլոգիական ընկերություններ ևս թռիչքաձև աճ գրանցեցին. Meta-ն արձանագրեց 65% աճ, Tesla-ն`62%, Alphabet-ը` 35%։

S&P 500 ինդեքսն արձանագրել է մի շարք ռեկորդային բարձր ցուցանիշներ, ստիպելով Ուոլ Սթրիթի կանխատեսողներին տարվա ընթացքում քանիցս վերանայել իրենց կանխատեսած թիրախային  ինդեքսները:

Աշխատակիցներից բաժնետոմսերի հետգնման ծրագրի արդյունքում Իլոն Մասկի SpaceX ընկերության արժեքը մասնավոր շուկաներում կրկնապատկվեց` կազմելով 350 մլրդ դոլար։ Windshift Capital-ի շուկայական ստրատեգ Բիլ Բլեյնը 2024-ը համարում է «Իլոն Մասկի տարի», և հավելում, որ 2025-ը ԱՄՆ նորընտիր նախագահի խորհրդականի համար բարդ տարի է սպասվում։

Չնայած 2024-ին Լոնդոնյան FTSE 100-ն աճել է 5.7%-ով, այնուամենայնիվ Մեծ Բրիտանական շուկան հետ մնաց Ամերիկյան շուկայից:

Footsie-ի (FTSE 100) համար անցնող տարին կազմված էր 2 տարբեր հատվածից։ 2024 թվականի տարեսկզբի բարձր աճի տեմպը պահպանվեց մինչև մայիս, հասնելով ռեկորդային ամենաբարձր 8474 կետի, չնայած տարեվերջին աճի տեմպը նվազեց և տարին ամփոփեց 8173 նիշով (նախորդ տարվա համեմատ +440)։

Տարին լավագույններից էր Ֆրանկֆուրտի ներդրողների համար, այն դեպքում, երբ բավական դժվարին էր փարիզյան ներդրողների համար։ Չնայած քաղաքական ճգնաժամին, տնտեսության լճացմանը և հիմնական շուկաների անկմանը գերմանական DAX-ը 2024-ին աճել է 19%-ով։ Ֆրանսիական CAC-ին նվազել է 2.1%-ով, որի պատճառով էլ անցնող տարում Ֆրանսիան 4 վարչապետ ունեցավ։

Ընդհանուր առմամբ 2024 թվականն արտասովոր տարի էր։ Քաղաքական ընտրությունները ողջ աշխարհում, մշտական գնաճը և շուկայական անկայունությունն իրենց դերն ունեցան անորոշ մակրոտնտեսական միջավայրի ձևավորման գործում։ Բայց, չնայած այս մարտահրավերներին հիմնական շուկաները շարունակեցին պահպանել իրենց կայունությունը։

Ֆունտ Սթերլինգ

Ֆունտ սթերլինգը տարին ամփոփեց այնպես ինչպես և սկսել էր` գրեթե համարժեք 1.25 ԱՄՆ դոլարին։ 2024 թվականի երրորդ եռամսյակում Անգլիական բանկն ամփոփոխ թողեց տոկոսադրույքները և արձանագրվեց վերջին 2 տարիների առավելագույն ցուցանիշը` 1.34 ԱՄՆ դոլար 1 ֆունտի դիմաց։ Սակայն չորրորդ եռամսյակում թուլացրեց դիրքերը ամրապնդվող դոլարի նկատմամբ։

Ֆունտն ունեցավ եվրոյի համեմատ լավագույն ցուցանիշը` տարեսկսբի 1.15 եվրոյից հասցնելով 1.20-ի։ Ակնկալելվում է, որ ընթացիկ տարում Եվրոպական բանկը կնվազեցնի տոկոսադրույքն ավելին քան Անգլիական բանկը։

Պարտատոմսեր

Հակառակ կանխատեսումների, 2024-ին տնտեսապես զարգացած շատ երկրների կողմից թողարկված պետական պարտատոմսերի տոկոսադրույքները աճել են։ Այդ տոկոսադրույքները, որոնք առավել հայտնի են որպես եկամտաբերություն, շարունակեցին բարձր մնալ, քանի որ կենտրոնական բանկերը նվազեցրել էին փոխառու ծախսերը կանխատեսվածից ավելի ցածր տեմպերով։ Այս միտումը կարող է  շարունակվել ընթացիկ տարում, եթե գնաճի տեմպն ավելի բարձրանա:

Մեծ Բրիտանիայի թողարկած 10 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճեց 1 տոկոսային կետով, 2024-ի հունվարի 3.6%-ից դեկտեմբերին հասնելով 4.6%։ Այս մակարդակը բրիտանացիներին հիշեցնում է Լիզ Թուսի 2022-ի աղետալի մինի-բյուջեն, որի իրական պատճառը պարտատոմսերի եկամտաբերության աճի արագ տեմպն էր։ Պարտատոմսերի եկամտաբերության աճը մտահոգիչ էր Ռեյչել Ռիվզի համար, քանի որ այն զրկում է կանցլերին, հարկերի և ծախսերի ընթացիկ մակարդակի պարագայում, կայուն հարկաբյուջետային քաղաքականություն վարելու հնարավորությունից։

Միացյալ Նահանգների թողարկած 10 տարի ժամկետայնությամբ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2024-ին ևս աճել է, հատկապես 4-րդ եռամսյակում։ Մտահոգիչ է այն փաստը, որ ԱՄՆ-ում փոխառու ծախսերը շարունակ աճում էին մինչ այն պահը, երբ Դաշնային պահուստային համակարգն աշնանը նվազեցրեց տոկոսադրույքները։ Նախորդ տարվա սեպտեմբերից սկսած Դաշնային պահուստային համակարգն իջեցրել է իր հիմնական տոկոսադրույքը 100 բազիսային կետով կամ 1%-ով: Միևնույն ժամանակահատվածում, ԱՄՆ 10-ամյա ժամկետայնությամբ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մոտ 100 բազիսային կետով, ​​ինչը նշանակում է, որ ներդրողները չեն հավատում, որ գնաճը զսպվել է:

Նավթ

Բրենթ մակնիշի նավթը 2024-ն ամփոփեց ավելի ցածր ցուցանիշով քան մեկնարկել էր։ Քանի որ կանխատեսվում էր, որ 2025 թվականին նավթի շուկայի մատակարարումները կգերակատարվեն։ Տարեսկզբին Բրենթ տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց կազմում էր 79 ԱՄՆ դոլար, մինչդեռ տարվա վերջին օրը կազմում էր 74 ԱՄՆ դոլար 1 բարելի դիմաց։ Մի պահ նույնիսկ թվում էր, թե նավթի գինը կհատի 1 բարելի դիմաց 100 ԱՄՆ դոլարի շեմը, քանի որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը կարող էր խաթարել նավթի արդյունահանումն ու արտադրությունը։

Սակայն, չնայած, աշխարհաքաղաքական վիճակը մի կողմից խթանում էր նավթի գների թանկացումը, մյուս կողմից դրա նկատմամբ պահանջարկի նվազումը նպաստում էր գնի իջեցմանը։ Չինական, հնդկական և այլ շուկաներում նավթի նկատմամբ պահանջարկի կրճատմամբ պայմանավորված OPEC-ն անցնող տարվա ընթացքում 5 անգամ  ստիպած էր վերանայել ու նվազեցնել կանխատեսվող պահանջարկի ծավալը։

Hargreaves Lansdown-ի ավագ գիտաշխատող Մեթ Բրիցմանը ասում է, որ 2024-ին նավթի շուկան շարունակ բախվում էր 2025 թվականին սպասվող պահանջարկի անկայունության խնդրին: Նա նաև նշում է, որ աշխարհի խոշորագույն նավթ ներկրող Չինաստանի կողմից ներմուծման ծավալների կրճատման ֆոնին OPEC-ի կողմից արդյունահանման ծավալների մեծացման փորձը խոչընդոտվում է և բացասաբար է ազդում գնի վրա։ Ավելին, ԱՄՆ նորընտի նախագահ Թրամփի կողմից առաջ քաշվող մաքսատուրքերի և պատժամիջոցների կիրառումը կարող է ցնցել էներգետիկ շուկան` հանգեցնելով նավթի գնի և ծավալների աննախադեպ անկման։

Բիթքոյին

Անցած տարին բավական աշխույժ էր կրիպտոակտիվների համար։ Բիթքոյինը նախորդ տարվա ընթացքում աճեց 120%-ով։ 2024-ը սկսելով $43,000 մարտին այն արժևորվեց կազմելով $71,000։ Մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները Բիթքոյինի արժեկը կայունացավ $60,000-ի սահմաններում։ Սակայն Թրամփի հաղթանակից հետո այն առաջին անգամ պատմության մեջ հատեց $100,000 շեմը։ Իսկ արդեն դեկտեմբերի կեսերին այն վաճառվում էր ռեկորդային $108,000 գնով։ Այդուհանդերձ տարվա վերջին օրերին աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթի գինը նվազեց գրեթե $15,000-ով և կազմեց $93,700։

2024 թվականին բիթքոյինը շահեց նաև իր հանդեպ ավանդական ներդրողների վստահության աճից։ BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինքն այն բնութագրեց որպես այլընտրանք, ինչպիս ոսկու, այնպես էլ այլ թանկարժեք ապրանքների համար, թեև դրա անկայունությունը և կանոնակարգման բացակայությունը շատ ներդրողների շարունակում է հեռու պահել դրանից։

07/02/2025
դրամ
Դոլար (USD)
396.76
-0.07
Եվրո (EUR)
411.80
+0.64
Ռուբլի (RUR)
4.10
+0.02
Լարի (GEL)
141.91
+0.68
36214.00
-417.00
Արծաթ
408.45
-3.33