Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
2024թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 5․4%-ով
10/02/2025 14:16
Կիսվել

2024թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 5․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ․-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 36,940.1 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5․4%-ով։

Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։

2019-ին արձանագրվել է աճ 7.2%, արտադրվել է 33,874 մլն հատ սիգարետ։ 2018-ին ևս սիգարետների արտադրությունն աճել է 11%-ով և կազմել 28,476.6 մլն հատ, իսկ 2017-ին գրանցված աճը կազմել է 19.9%, և արտադրվել է 28,476.6 մլն հատ սիգարետ։ 2016-ին սիգարետների արտադրության աճը կազմել է 30%՝ 23,754.4 մլն հատ։ 2015-ին արտադրությունն աճել է 43.1%-ով՝ 18 277.1 մլն հատ։ 2014-ին արտադրվել էր 12,774.2 մլն սիգարետ, 2013-ին՝ 7,730 մլն, 2012-ին՝ 6,155 մլն, 2011-ին՝ 3,361 մլն։

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73