ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀՀ կառավարության ծրագիրն արժանացել է հավանության և կներկայացվի Ազգային Ժողով։
Կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, բոլոր նախարարություններից և գերատեսչություններից ստացել են առաջարկություններ, որոնք նախագիծ են ներառվել։ Խմբագրական աշխատանքներն ավարտելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Ազգային Ժողով, և ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, ՀՀ Սահմանադրության պահանջին համապատասխան, կսկսվի ծրագրի նախագծի քննարկումը։