![2024թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 1․2%-ով](https://b24.am/pub/uploads/2021/02/Bread4-1280x853.jpg)
2024թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 1․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 262,895.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 18․5%-ով և կազմել 143,202.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 36․7%-ով և կազմել 2,365.6 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն աճել է 7․2%-ով և կազմել 5,612.1 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 6․7%-ով՝ կազմելով 8,153.4 տոննա։