NEC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆԸ
Ճապոնական Nec ընկերությունը ցուցադրել է իր նոր սմարթֆոնը, որի պրոցեսորի վրա տեղադրվել է հեղուկային հովացուցիչ, ինչը կայուն կպահի պրոցեսորի ջերմաստիճանը: Այս նոր հովացուցիչը առաջին անգամ է կիրառվում սմարթֆոնների վրա:
Նոր սմարթֆոնը, որն անվանվել է NEC Medias X 06E, աշխատում է Qualcomm Snapdragon S4 PRO պրոցեսորով, որի հզորությունը կազմում է 4X1.7 GHZ: Սմարթֆոնի սենսորային էկրանի տրամագիծը 4,7դույմ է:
Նոր NEC-ի վրա տեղադրվել է 13,1 MPx հզորությամբ տեսախցիկ: Օպերատիվ հիշողությունը կազմում է 2GB RAM, իսկ ներքինը` 16GB: Սմարթֆոնը կաշխատի Android 4.2 Jelly օպերացիոն համակարգով:
Սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի մոտ ապագայում: