Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Viva. արևային էներգիայով սնուցվող բազային կայանների թիվը հասել է 48-ի. 606 500  կՎտ*ժ էներգիա, 25 350 000 դրամի տարեկան խնայողություն
12/02/2025 09:46
Կիսվել

Viva. արևային էներգիայով սնուցվող բազային կայանների թիվը հասել է 48-ի. 606 500  կՎտ*ժ էներգիա, 25 350 000 դրամի տարեկան խնայողություն

Գործարկվել է արևով սնուցվող ևս hիմնական 7 կայան

Viva-ի ռազմավարության առանցքում հավասարապես կարևոր են թե՛ բիզնես գործունեությունն ու առաջատարությունը, թե՛ կանաչ տեխնոլոգիաների կիրառումը: Դա երկրի, հասարակության նկատմամբ պատասխանատու մոտեցման դրսևորում և կայուն զարգացման հնարավորություն է: Տևական ժամանակ Viva-ն այդ սկզբունքով է առաջնորդվում նաև ենթակառուցվածքների զարգացման հարցում՝ ընդլայնելով դրանց արդյունքից օգտվող շահառուների շրջանակը: Տեսանյութ

Մինչև 2024 թվականի դեկտեմբեր կառուցվել է աշխատանքային տարբեր սկզբունքներով գործող 41 արևային ֆոտովոլտային կայան: Տարեսկզբին գործարկվել է ևս 7 արևային կայան՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 48-ի: Եղած արևային կայանների զգալի մասն աշխատում է էլեկտրական բաշխիչ ցանցին զուգահեռ (on grid): Տարածքի առանձնահատկություններից ելնելով՝ կան նաև անկախ աշխատող (off grid) արևային կայաններ, որոնք մարտկոցային համակարգում կուտակում են արևային վահանակների արտադրած էներգիան և այն սպառում եղանակային անբարենպաստ/ոչ արևոտ ժամանակահատվածում:

Արագածոտնի մարզում հերթական արևային կայանի գործարկմանը մասնակցել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Viva-ն առանձնահատուկ մոտեցում ունի «կանաչ» տեխնոլոգիաների կիրառման հարցում: Տարիներ շարունակ կատարած աշխատանքի վերլուծությունը և տարբեր ուղղություններով գերազանց ցուցանիշներ արձանագրելու փաստը թույլ են տալիս վստահորեն ասել, որ արևային վահանակներով բազային կայանների կառուցումը շահավետ է բոլոր առումներով: Սա միայն նոր տեխնոլոգիաներ ներկայացնելու հնարավորություն չէ: Գլոբալ տաքացման խնդիրը մեղմելու տարբերակներից մեկը շրջակա միջավայրի պահպանության հարցն է՝ արտանետումների կրճատման ճանապարհով նաև: Իսկ երբ ավելացնում ենք տնտեսվող միջոցները՝ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազումն ու էներգետիկ անկախության շնորհիվ տարբեր վայրերում կապ ապահովելու հնարավորությունը, պատկերն ավելի է ամբողջանում: Ի վերջո, արևային էներգիան վերականգնվող է և անսպառ: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք շարունակում ենք տարբեր մարզերում արևային վահանակներով զինել մեր կայանները», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հանրապետության տարբեր մարզերում տարիների ընթացքում կառուցված արևային կայաններն ապահովում են բնապահպանական և էներգախնայող արդյունք: Նախորդ տարի 41 արևային կայաններն (438 կՎտ դրվածքային հզորությամբ) արտադրել են մոտավորապես 540 000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա: Գումարի տեսքով արտահայտելիս այդ խնայողությունը կազմում է մոտավորապես 22 միլիոն 600 հազար դրամ (առանց ԱԱՀ): Նոր գործարկվող ու դեռևս կառուցվող արևային համակարգերի շնորհիվ արձանագրված ցուցանիշները զգալիորեն կբարելավվեն:

Viva-ի արևային ֆոտովոլտային համակարգերի շահագործման արդյունքում կրճատվում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալը, նվազում է հատվող ծառերի քանակն ու դիզելային վառելիքի օգտագործումը: 2024 թվականին արձանագրված տվյալներով խնայվել է 44 2 44 լիտր դիզելային վառելիք, մթնոլորտ չի արտանետվել 538 տոննա ածխաթթու գազ (CO2):

Միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն՝ խնայվել է այնքան թթվածին, որքան տարեկան կտրվածքով արտադրում է 29 435 ծառը:

Աշխատանքները շարունակվում են նաև 2025 թվականին:

Viva. տեխնոլոգիաները քո շուրջը

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41