![ԱՄՆ-ն Ուկրաինային կառաջարկի տնտեսական գործարք՝ շարունակական աջակցության դիմաց](https://b24.am/pub/uploads/2025/02/ukraine-us-flags-kyiv-getty-1280x806.jpg)
ԱՄՆ-ն Ուկրաինային կառաջարկի տնտեսական գործարք՝ շարունակական աջակցության դիմաց
ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կնքել՝ ապագայում ամերիկյան աջակցության դիմաց: Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը:
«Մենք կցանկանայինք համաձայնագիր կնքել տնտեսական համագործակցության մասին: Այս համաձայնագրի դիմաց ԱՄՆ-ն կշարունակի նյութական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նա նշել է, որ, իր կարծիքով, այս համաձայնագիրը կարող է ազդանշան լինել Մոսկվային Ուկրաինային օգնելու ԱՄՆ հանձնառության մասին:
Հիշեցնենք՝ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հետ, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին մուտք գործել երկրի հազվագյուտ հողային մետաղների շուկա՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց: