![2025-ի հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 39.2%-ով](https://b24.am/pub/uploads/2021/03/Import-Export4-1280x853.jpg)
2025-ի հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 39.2%-ով
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարին երկրի ապրանքաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 2006.3 միլիոն դոլար, ինչը 39.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Արտահանումը կազմել է 403.8 միլիոն դոլար՝ աճելով 19.3%-ով, իսկ ներմուծումը կազմել է 1602.5 միլիոն դոլար՝ ավելանալով 45.4%-ով:
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2025 թվականի հունվարին կազմել է 1198.7 միլիոն դոլար, որը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 59.7%-ը: