Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ֆրանսիայում կոչ են անում շտապ կրճատել կառավարության ծախսերը
13/02/2025 18:24
Կիսվել

Ֆրանսիայում կոչ են անում շտապ կրճատել կառավարության ծախսերը

Ֆրանսիան չի կարողանա կատարել բյուջեի դեֆիցիտի կրճատման իր հայտարարած ծրագիրը, քանի դեռ չի կրճատել պետական ​​ծախսերը և չի վերանայել արդեն իսկ ընդունված 2025 թվականի բյուջեն։ Այս նախազգուշացումը պարունակվում է Ֆրանսիայի Հաշվիչ դատարանի զեկույցում:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ վարչապետի հայտարարած նպատակը՝ կրճատել բյուջեի պակասուրդը 2024-ին ավելի քան 6%-ից մինչև 2025-ին 5.4%-ի, այլևս իրագործելի չէ, և, հաշվի առնելով Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի հրապարակած ՀՆԱ-ի աճի վերջին գնահատականները, այս ցուցանիշը «շատ մոտ է 5%-ին»:

Հաշվեքննիչ պալատն առաջարկել է հետագա զարգացումների երեք տարբերակ, որոնցից ամենաիրատեսականն այն է, որը ենթադրում է բյուջեում ներառված տնտեսական ակտիվության ավելի համեստ ցուցանիշներ, ինչպես նաև բյուջեի դեֆիցիտի կրճատման համար վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության կողմից ծրագրված միջոցառումների միայն կեսի իրականացում:

«Ֆրանսիան արդեն եվրոգոտու միակ խոշոր տնտեսությունն է, որը չունի իր դեֆիցիտը ՀՆԱ-ի 3%-ից ցածր նվազեցնելու հեռանկար»,- զգուշացնում են փորձագետները:

Բայց եթե պարզվի, որ աճը սպասվածից ավելի թույլ է, և տնտեսության վերականգնումը դանդաղում է, իրավիճակը շատ ավելի վատ կլինի: Պարտքը, ըստ փորձագետների, կշարունակի աճել, ինչպես նաև դրա տոկոսները՝ 2024 թվականի 59 միլիարդ եվրոյից պարտքի սպասարկման արժեքը 2029 թվականին կաճի մինչև 112 միլիարդ եվրո:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69