Տնտեսական

USD BUY - 392.50-1.00 USD SELL - 396.00-1.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 416.00-1.00
OIL:  BRENT - 76.45+0.87 WTI - 72.45+0.78
COMEX:  GOLD - 2945.20-0.48 SILVER - 33.31-0.03
COMEX:  PLATINUM - 990.40-0.15
LME:  ALUMINIUM - 2727.50+1.51 COPPER - 9563.50+1.02
LME:  NICKEL - 15665.00+1.69 TIN - 33396.00+2.13
LME:  LEAD - 1992.50-0.23 ZINC - 2918.50+1.48
FOREX:  USD/JPY - 150.17-0.11 EUR/GBP - 1.0504+0.74
FOREX:  EUR/USD - 1.0504+0.74 GBP/USD - 1.2667+0.61
STOCKS RUS:  RTSI - 1144.79+25.03
STOCKS US: DOW JONES - 44176.65-1.01 NASDAQ - 19962.36-0.47
STOCKS US: S&P 500 - 6117.52-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 38678.04-1.24 TOPIX - 2734.60-1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 22576.98-1.60 SSEC - 3350.78-0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8662.97-0.57 CAC40 - 8122.58+0.15
STOCKS EUR:  DAX - 22314.65-0.53
20/02/2025  CBA:  USD - 395.31-0.41 GBP - 498.68+0.47
20/02/2025  CBA:  EURO - 412.82+0.40
20/02/2025  CBA:  GOLD - 37326.00+85.00 SILVER - 418.27+5.29
Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար
21/02/2025 13:12
Կիսվել

Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար

Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման  գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը: Կառավարության որոշմամբ թվային դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքային խմբերի համար.

  1. 2025 թվականի մարտի 1-ից՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյ և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0901, 0902, 0903 00 000 0, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 1806, 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 2009, 2101, 2202, 2203 00, 2209 00):
  2. 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309):
  3. 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3203 00, 3204, 3205 00 000 0, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3211 00 000 0, 3212, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0):
  4. 2025 թվականի հունիսի 1-ից՝ դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկա, հիգիենայի և խնամքի միջոցներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր` 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 , 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։

Արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարումից առաջ դրոշմավորվում են նույնականացման միջոցներով՝ Դատա մատրքիս երկչափ շտրիխ կոդով։ Այն փակցվում կամ տպագրվում է ապրանքի վրա և անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար, որից հետո այն գրանցվում է E-mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Նույնականացման միջոցներով դրոշմավորումն ապահովում է ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։ Դրոշմավորման նոր համակարգը, միաժամանակ,  վարչարարության բարելավման լրացուցիչ գործիք է։

Տնտեսվարողներն իրենց ցանկությամբ դրոշմավորման համար սահմանված պարտադիր ժամկետից շուտ ևս կարող են անցնել դրոշմավորման նոր  համակարգին: Միաժամանակ, մինչև պարտադիր դրոշմավորման ներդրման ժամկետը ներկայացրած հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակները տնտեսվարողները կարող են օգտագործել մինչև դրանց սպառումը։ Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային օպերատորի՝ E-mark համակարգում՝ ստանալով համակարգի հասանելիություն։

20/02/2025
դրամ
Դոլար (USD)
395.31
-0.41
Եվրո (EUR)
412.82
+0.40
Ռուբլի (RUR)
4.47
+0.08
Լարի (GEL)
140.68
-0.15
37326.00
+85.00
Արծաթ
418.27
+5.29