Բիզնես

USD BUY - 392.50-1.00 USD SELL - 396.00-1.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 416.00-1.00
OIL:  BRENT - 76.45+0.87 WTI - 72.45+0.78
COMEX:  GOLD - 2945.20-0.48 SILVER - 33.31-0.03
COMEX:  PLATINUM - 990.40-0.15
LME:  ALUMINIUM - 2727.50+1.51 COPPER - 9563.50+1.02
LME:  NICKEL - 15665.00+1.69 TIN - 33396.00+2.13
LME:  LEAD - 1992.50-0.23 ZINC - 2918.50+1.48
FOREX:  USD/JPY - 150.17-0.11 EUR/GBP - 1.0504+0.74
FOREX:  EUR/USD - 1.0504+0.74 GBP/USD - 1.2667+0.61
STOCKS RUS:  RTSI - 1144.79+25.03
STOCKS US: DOW JONES - 44176.65-1.01 NASDAQ - 19962.36-0.47
STOCKS US: S&P 500 - 6117.52-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 38776.94+0.26 TOPIX - 2736.53+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 23477.92+3.99 SSEC - 3379.11+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8662.97-0.57 CAC40 - 8122.58+0.15
STOCKS EUR:  DAX - 22314.65-0.53
21/02/2025  CBA:  USD - 394.41-0.90 GBP - 498.77+0.09
21/02/2025  CBA:  EURO - 412.67-0.15
21/02/2025  CBA:  GOLD - 37180.00-146.00 SILVER - 419.22+0.95
Formula VC-ն  կներկայացնի իր նոր Formula VC II ֆոնդը
22/02/2025 10:22
Կիսվել

Formula VC-ն  կներկայացնի իր նոր Formula VC II ֆոնդը

Հայաստանի առաջատար վենչուրային ֆոնդերից Formula VC-ն հայտարարում է Formula VC II ֆոնդի մեկնարկի մասին։ Նոր ֆոնդի շրջանակում 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 35-40 տեխնոլոգիական ստարտափում՝ խթանելով նրանց արագ աճը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների և խորհրդատուների աշխարհի ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

«Մենք հպարտ ենք սկսել Formula VC II ֆոնդը, որը կաջակցի նոր սերնդի հայկական ստարտափներին՝ նրանց հնարավորություն տալով հասնել համաշխարհային հաջողության: Այս նախաձեռնությունը ոչ միայն խթանելու է տեխնոլոգիական աճը, այլև կամրապնդի Հայաստանի դիրքերը որպես առաջատար ինովացիոն կենտրոն»,-նշել է Formula VC-ի համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը։

Formula VC II ֆոնդի բացման պաշտոնական արարողությունը կմեկնարկի շատ շուտով Երևանում՝ իր շուրջը համախմբելով ներդրողների, կառավարության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների:

Formula VC-ն  կներկայացնի իր նոր Formula VC II ֆոնդը

2024 թվականը արդյունավետ տարի էր Formula VC-ի համար. ընկերությունը մեծ դեր է ունեցել Հայաստանի առաջին մասշտաբային ներդրումային իրադարձության՝ Ներդրողների տուրի կազմակերպման գործում, ինչպես նաև անցկացրել է LP/GP կոնֆերանս և VC պանել WCIT2024ի շրջանակներում, որի ընթացքում ելույթ են ունեցել միջազգային ներդրումային աշխարհի առաջատար խոսնակները։

Formula VC-ն  կներկայացնի իր նոր Formula VC II ֆոնդը

Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում ստարտափների վաղ փուլերում։ Ֆոնդը նպատակ ունի աջակցել հայկական արմատներով ընկերություններին՝ նրանց օգնելով ընդլայնվել և դառնալ միջազգային առաջատարներ։ Formula VC-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին։ Formula VC I ֆոնդի ներդրումներով արդեն 22 հայկական ծագմամբ ընկերություն համաշխարհային հաջողությունների են հասել՝ ներառյալ կիբերանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Formula VC-ի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար միացե՛ք մեզ Formula VC-ի կայքում կամ Ֆեյսբուքյան էջում

21/02/2025
դրամ
Դոլար (USD)
394.41
-0.90
Եվրո (EUR)
412.67
-0.15
Ռուբլի (RUR)
4.46
-0.01
Լարի (GEL)
140.79
+0.11
37180.00
-146.00
Արծաթ
419.22
+0.95