ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԼՈՒՐԵՐԸ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հերքել է միջպետական և միջմարզային երթուղիների ուղեվարձի թանկացման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:
Նախարարությունն այս կապակցությամբ տարածել է պաշտոնական հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է.
«Համացանցում տարածված ընդհանուր օգտագործման տրանսպորտով միջպետական և միջմարզային երթուղիների ուղեվարձի թանկացման լուրի կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել: Հետևաբար որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման»: